Նախկին մարզպետի զավեշտալի հայտարություն-զգուշացումը թալինցիներին

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ով համարվում է Թալինի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հովանավորը,Yerkir.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր համար շատ կարեւոր է Արամյանի՝ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը: Նշենք, որ նախկին մարզպետին հանդիպեցինք ՀՀԿ-ի շտաբում, ուր մեծ եռուզեռ էր, նախկին մարզպետը համակարգում էր աշխատանքները, այս ու այն կողմ գնում: Մեր այն դիտարկմանը, թե Թալինը մեռնող քաղաքի է նմանվել, փողոցները մեղմ ասած անբարեկարգ են, ջրի խնդիր կա, աշխատատեղեր չկան, նախկին մարզպետը որպես արդարացում, շտապեց հայտարարել, թե բոլոր տեղերում էլ խնդիրներ կան՝ սկսած Երեւան քաղաքից: Աշխատատեղերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սահակյանը զավեշտալի պատասխան տվեց. «Քաղաքապետը չէ, որ պետք է աշխատատեղեր ստեղծի: Աշխատատեղերը քաղաքապետը չի ստեղծում, պետք է ներդրումներ լինեն»: Մեր այն դիտարկամանը, թե ներդրումները օդից չեն իջնում, քաղաքապետը պետք է բերի, նախկին մարզպետը հայտարարեց, թե դա բոլորի՝ բոլոր թալինցիների գործն է: Ի պատասխան մեղմ ասած. ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհների մասին հարցի, նախկին մարզպետը փորձեց խայթել նախորդ քաղաքապետին. «Ով որ սարքել ա, գնացեք իրանից հարցրեք՝ ինչու է էսպես, նրանից, ով չորս տարի առաջ եղել է»: Նշենք, որ Սահակյանն ակնարկում էր Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանին, ում հետ էլ լարված հարաբերություններ ունի: Պարզվում է` գործող քաղաքապետը ճանապարհ, այդուհանդերձ, վերանորոգել է այս չորս տարվա մեջ, եւ ինչպես ներկայացրեց վերջինիս հովանավոր նախկին մարզպետը` մի դեպքում խոսք է գնում 600 մետրի մասին, մի դեպքում՝ 500մ-ի, մի դեպքում էլ` 300 մետրի: Ընդամենը: Ուշագրավ է, որ Սահակյանն իր բոլոր նախադասությունները սկսում էր «մենք»-ով, եւ ոչ թե «գործող քաղաքապետը» կամ «Սարգիս Արամյանը»: «Մենք այնքան ծրագրեր ունենք»,- շարունակ հայտարարում էր նա: Ի դեպ, նախկին մարզպետը իր քաղաքական ապագան դեռեւս անորոշ է համարում: Հարցին, թե կարող է մի տեղ էլ ինքը քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրի, ասաց, որ գյուղում է գրանցված, դիտարկմանը, թե, բնական է, գյուղապետ դառնալ չի ցանկանա, փոքր-ինչ վիրավորված հակադարձեց. «Գյուղապետին, եթե դուք կհամաձայնեք, գնացեք համաձայնեք»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am