Հրազդանում իրավիճակը լարված է

Հրազդանում քաղաքապետի ընտրություններում  հիմնական մրցակցությունն ընթանում է Սասուն Միքայելյանի ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի միջև, որոնց հարաբերությունները լարված են: Այսօր առավոտյան ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի շտաբը հայտարարություն էր տարածել, որ Սասուն Միքայելյանը և իր վարորդը հարձակվել են Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի վրա ու ծեծի ենթարկել: «Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,- ասել է Մաթևոս Ավանեսյանը: Yerkir.am-ի թղթակիցը փորձեց պարզաբանում ստանալ Արամ Դանիելյանից, ով սակայն հրաժարվեց պատասխանել լրատվամիջոցների որևէ հարցի: Նրա նախընտրական շտաբի պետ Կարեն Մարգարյանը նույնպես հրաժարվեց տեղեկություններ տալ` ասելով, որ օրվա ընթացքում Արամ Դանիելյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, և կներկայացնի ամեն ինչ: «Սասուն Միքայելյանը և իր կողմնակիցները խոշտանգել են մեր շտաբի ներկայացուցչին»,- ասաց Կարեն Մարգարյանը: Հարցին, թե գուցե ծեծել են, այլ ոչ խոշտանգել, Կարեն Մարգարյանը նշեց, որ` այո, ծեծել են,և իրավապահները այժմ զբաղվում են այդ հարցով: Լրագրողների հետ զրույցում միջադեպի վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Ալեն Սիմոնյանը` ասելով, որ Սասուն Միքայելյանը անցելիս է եղել թիվ 14 դպրոցի մոտակայքով, եւ նրան տեղեկացրել են, որ ՀՀԿ թեկնածուի շտաբի ներկայացուցիչը գումար է բաժանում ընտրողներին: «Սասուն Միքայելյանը մոտեցել է այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ գործողությամբ, եւ չի հերքել: Հարցրել է, թե ինչ ես անում, նա չի պատասխանել, եւ դուրս է եկել, հայհոյել է, եւ ասել է` լավ եմ անում, եւ դիմել է փախուստի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Մեր հարցին, թե դա ՀՀԿ թեկնածուի շտաբի պետի կողմից  ներկայացվել է որպես «ծեծ և խոշտանգում», Ալեն Սիմոնյանը նշեց, որ անգամ կոնտակտ չի եղել, ուր մնաց՝ ծեծ ու խոշտանգում:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am