Թալինում քաղաքացին ընտրության է եկել տեխզննման կտրոնով. լուսանկարներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ 8 մարզերում ՏԻՄ ընտրություններ են:
Հանրապետության 3 քաղաքում, այդ թվում` Թալինում քաղաքապետի ընտրություններ են: Ինչպես հայտնում է Yerkir.am-ի լրագրողը, քաղաքում գործող 3 ընտրատեղամասերում առավոտից ընտրողների ակտիվություն է նկատվում: Կենտրոնական ընտրատեղամասում, որն ունի 1864 ընտրող, արդեն ընտրել է մոտ 10 տոկոսը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Գրիգորյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, որոշակի թերություններ են գրանցվել` պայմանավորված հանձնաժողովի անդամների տեղեկացվածության պակասով: Մասնավորապես, ըստ նրա` հանձնաժողովի նախագահը, ով քաղաքապետարանի պաշտոնյա է, չի կարողանում պատշաճ կերպով վերահսկել, որպեսզի կուտակումներ չլինեն տեղամասում, եւ ընտրությունները կատարվեն օրենքին համապատասխան:
Մանրամասներն՝ այստեղ:
