Անկարան պետք է վերանայի Սիրիայի նկատմամբ քաղաքականությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտաքին քաղաքականությունը փակուղի է մտել: Արևելյան Միջերկրծովյան տարածաշրջանում իր դերը պահպանելու ձգտումն Անկարային դրդում է մոտենալ այն երկրների հետ, որոնց նախկինում համարում էր «թշնամի», գրում է թուրքական Birgün-ը: «Իր առջև կանգնած բոլոր արգելքները հաղթահարելու համար հարկավոր է անել որոշակի քայլեր: Նախ հարկավոր է նորմալացնել հարաբերություններն Իսրայելի և Եգիպտոսի հետ»,- նշվում է հոդվածում: «Մենք պետք է հնարավորինս շուտ կարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն այդ գործընթացը դեռևս կձգձգվի, քանի որ Ռուսաստանի սպասելիքները հայտնի են: Հազիվ թե մոտակա ժամանակներում արժե սպասել դրան: Նորմալացումը անհրաժեշտ է, սակայն երևում է, որ դա ժամանակ կպահանջի»,- գրում է Birgün-ը: Բացի այդ, Անկարան պետք է վերանայի Սիրիայի նկատմամբ քաղաքականությունը և ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերի Ժնևի բանակցություններին:
