Սանիթեքը ինչ-որ բան ունի քաղաքապետարանի մասին ասելու ,բայց դեռ լռում է.ավագանու անդամները փակագծեր են բացում

Հարցազրույց Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանի և Բարգավաճ Հայաստան խմբակցությունից Հռիփսիմե Առաքելյանի հետ:/մաս 1-ին/

-Արդեն մեկ տարի է անցել,որ եկել եք իշխանության,ի՞նչ խոստումներ տվեցիք,որո՞նք կատարվեցին, ի՞նչ քննադատություններ հնչեցին:Երևան քաղաքի մասին խոսելիս,անմիջապես հիշում ենք խնդիրները՝տրանսպորտ,վերելակ,աղբահանություն ,էլ չենք խոսում մետրոյի և մնացածի մասին:

Հռիփսիմե Առաքելյան.Արդյունքների մասին իսկապես դժվարանում եմ խոսել,վերջին շրջանում լրատվամիջոցներում այս թեմայի մասին խոսել եմ,բայց արդյուքներ որպես այդպիսին ես կրնկնում եմ մեկը՝դա շների ստերջացման համայնքային կառույցն է,որը ստեղծվել է քաղաքային իշխանության կողմից,և ողջունելի քայլ է:Մնացածը միայն քննարկումների տեսքով,տեսնենք,թե դրանք մեզ ուր են տանելու:Յուրաքնաչուր երևանցու երազանքն է դարձել մաքուր Երևանում ապրելը,քաղաքապետի ընտրությունից հետո,առաջին նիստի ժամանակ քաղաքապետը բարձրաձայնեց,որ Երևանի աղբահանության խնդիրը երկու ամսվա խնդիր է և մենք երկու ամսից կկարողնանաք այդ հարցը կարգավերել:Տեսնում ենք,որ արդեն 10-րդ ամիսն են թևակոխում,և աղբահանության հարցը դեռ չի կարգավորվել:

-Խոսեցին,որ հիվանդությունների համար վտանգավոր է:

Հռիփսիմե Առաքելյան.Խնդիրը իսկապես բարդ է,դրա լուծելը մեկ օրվա խնդիր չէր ,Սանիթեքի և քաղաքային իշխանության ոչ կոմպրոմիսային քաղաքականության արդյուքն է,մեկը մյուսին <<ինադ>> անելու խնդիր էր,որի արդյուքնում այսպիսի խնդրի առջև կանգնեցինք:

-Օրենքը ո՞րն է:

Հռիփսիմե Առաքելյան.Օրենքն այն է,որ Սանիթեքին տենդերով հանձնված է այդ իրավունքը և նա պետք է պատշաճ կատարեր:Քաղաքային իշխանությունը բարձրաձայնում էր Սանիթեքի չկատարած պարտավորությունների մասին և պարբերաբար տուգանում էր այս ընկերությանը ,որի արդյունքում այս ընկերությունը ավելի բարդ և սոսկալի վիճակում հայտնվեց, և այսպես շարունակական պրոցեսը ընթանում է,բավականին մեծ աղմուկ հանած խնդիրը ևս:Աղբի խնդրի մասին եթե խոսենք,այս բոլորին գոնե հպանցիկ պետք է անձրադարձ կատարենք ,բայց ես մի լուսավոր առաջխաղացում եմ տեսնում՝ինձ վստահեցրեցին,որ օգոստոսին մենք կունենանք մեր երազած մաքուր Երևանը,ես սպասում եմ,շատ ժամանակ չի մնացել:

-Երկու ամիս հետո չեղավ,ութ ամիս հետո չեղավ,հարց չտվեցիք,թե ինչո՞ւ պետք է օգոստոսին լինի:

Հռիփսիմե Առաքելյան.Կամազների մի խմբաքանակը եկել է՝5-ը,մնացած հատվածին ենք սպասում,կհասնեն Երևան և երևի այդ համայնքային ընկերությունը,որը պատկանում է քաղաքային իշխանությանը ,արդեն ձեռնամուխ կլինի աղբահանության աշխատանքներին,կունենանք մաքուր Երևան:

Հայկ Հովհաննիսյան.Քաղաքապետրանը պարտավոր է իր քաղաքացիների սանիտարական մաքրությունը ապահովել,աղբահանությունը պահպանել ,իսկ իրար ինադ ընկնելու պահը իրականում այդպես չէ:

Հռիփսիմե Առաքելյան.Մեկը մյուսին անընդհատ մեղադրել են:Ասում են ՝այ դուք սա չեք արել,Սանիթեքն էլ ասում է՝դուք էլ սա չեք արել:

Հայկ Հովհաննիսյան.Հանրայինի եթերում մեզ հրավիրել էին <<Եկեք հասկանանք >> հաղորդմանը ,Սանիթեքի ներկայացուցիչը ներկա էր,ով փաստեց,որ 2017-ից կանգնած են այս իրավիճակի առաջ,և իմ այն հարցին,թե արդյոք այս երկու տարիները,թեկուզ մեկ տարին բավականաչափ ժամանակ չէր,որ նախկին քաղաքային իշխանության հետ գալ ինչ-որ հայտարարի…

-Ի՞նչ են արել,ի՞նչն են խախտել:

Հայկ Հովհաննիսյան.Այս պահի դրությամբ այսպես է.Սանիթեքը իր պարտավորություններից կոնկրետ ձախոխել է ժամկետների մեջ:

-Դիմեք դատարան:

Հայկ Հովհաննիսյան.Դատի տալով ի՞նչ է շահում քաղաքապետրանը և մեր քաղաքացին ,եթե չունենք ալտերնատիվ լուծում:Ինչքանո՞վ ենք մենք վստահ,որ մասնավորը կշարունակի կատարել իր պարտավորությունները,եթե այսօր ըստ պայմանագրի չի կատարւմ:Սանիթեքում ուղղակի կհրաժարվեն գործելուց:

Հռիփսիմե Առաքելյան.Սա պարզաբանում չէ:

Հայկ Հովհաննիսյան.Նախկինները անցնեք,մեր ժամանակ եղած դիալոգների մասին ասենք:Ասում են,որ շուտով կգան մեր մեքենաները,ու անընդհատ չեն գալիս, ու այն հարցին,թե երբ եք համալրելու աղբամանները,ասացին,որ շուտով կգան,բայց շատ քիչ կգան,և կրկին լռեցին:Այսօր Սանիթեքը հայտարարում է,որ իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, օրը 25 մեքենա,դա բացարձակ սուտ է, ընդամենը 12-13 մեքենա լավագյույն դեպքում դուրս են գալիս աղբահանություն իրականացանելու:Դրանից հետո քաղաքապետրանաը դեռ հունվարից դրեց մրցույթի Կամազների ձեռքբերման հարցը,կանոնադրություն ձևավորվեց,քայլեր արվեցին այս տարվա սկզբից:

-Ո՞ւր է արդյունքը:

Հռիփսիմե Առաքելյան.Կիսում եմ այն կարծիքը,որ Սանիթեքը պատշաճ չի կատարում իր պարտականությունները,իսկապես մենք ունենք Սանիթեքի հետ պայմանագրի խախտման և իրավական դաշտում պրոբլեմներ,թող քաղաքական իշխանությունը իրավական մեխանիզմներ կիրառելով դատի տա այդ ընկերությանը և ասի`եղբայր,դու չես կատարում քո պարտականությունները,և այդ գործընթացի ընթացքում մինչև չլինի վճիռ,նա պարտավոր է կատարել իր պարտականությունները :

Հայկ Հովհաննիսյան.Նա պարտավոր է կատարել և այսօր,բայց փաստացի չի կատարում: Այդ ընթացքին հետևելու համար մեզ պետք է առաջին հերթին քաղաքը աղբից մաքրել,որի վերաբերյալ արդեն քաղաքապետը և քաղաքապետարանը իրենց քայլերն արեցին,հիմնեցին համայնքային հիմնարկը,կառավարությունից խնդրեցին մեկ անձից գնման պրոցեսը,բայց իրականում այն մեքենաները,որնք պետք է ձեռք բերվեին,նրանք 15 էին,5 Կամազ բեռնատար և 10 ավելի փոքր մեքենաներ:Միայն մեծ բեռնատարենը ձեռք բերվեցին,իսկ փոքրերը,քանի որ շուկան հետազոտելուց հետո ոչ մի տեղ առկա չէին,որոշվեց դնել մրցույթի:

-Դուք էլ էիք վստահեցնում,որ սեպտեմբերին ոչ մի խնդիր չի լինելու:

Հայկ Հովհաննիսյան.Այս պահի դրությամբ համայնքային հիմնարկը լրացնելու է Սանիթեքի բացթողումները:

-Ո՞վ է վճարելու:

Հռիփսիմե Առաքելյան.Քաղաքապետարանը:

Հայկ Հովհաննիսյան.Սանիթեք կազմակերպությունը:Կարող եմ ասել ՝ինչպես:Սանիթեքի ամեն իր չկատարած աշխատանքի համար քաղաքապետարանը կարող է պահումներ անել,նաև,եթե չի համալրւոմ աղբամանենրով …մենք կարող ենք անել պահում:

Հռիփսիմե Առաքելյան.5 միլիարդ երկու հարյուր միլիոն քաղաքապետարանը վճարում է Սանիթեքին,բայցի դրանից այս նոր հիմնարկը,որ ստեղծել ենք,քաղաքապետրաանը այդ հիմնարկի ծախսերը հոգալու համար ևս 2 միլիրադ պետք է վճարի, ինչ է ստացվում,որ այն 5 միլիարդը պահել ենք,գումարած 2 միլիրադով էլ հիմնարկ ենք վարձել,բարձր աշխատավարձով մարդկանց ենք ընդգրկել,հենց տնօրենը ստանում է 850 000 դրամի չափ աշխատավարձ:

-Դուք եք հաստատե՞լ այդ աշխատավարձը:

Հռիփսիմե Առաքելյան.Այո,ավագանին է հաստատել:Հիմա ստացվում է,որ Սանիթեքին այնտեղ պահում ենք,ասում,որ ճիշտ է լավ չես աշխատում,շարունակի մնալ,այստեղ խնդիր կա,Սանիթեքը անընդհատ իր ասուլիսների ժամանակ և հայտարարություններով ասում է`տեսեք ես էլ ձեր բացերի մասին եմ խոսելու,ես հիմա ասում եմ այն ինչ մենք լսում ենք:

Հայկ Հովհաննիսյան.Նրանք ստույգ ,պայմանագրով նշված կետ,որով քաղաքապետարանը իր պարտականությունները չի կատարել, չկա:

Հռիփսիմե Առաքելյան.Ասում ենք Սանիթեքը լավը չի,քխ է,համ էլ գումարը տալիս ենք ,քաղաքային բյուջեի բեռը ավելի ենք ծանրացնում և շարունակում նույն էֆֆեկտը ունենալ:

Հայկ Հովհաննիսյան.Այդ գումարը ետ է գալիս համայնքին.եթե մենք պահում ենք կատարում Սանիթեքից ,ենթադրյալ,այսինչ կետի այսինչ ենթակետով,երբ պարտավորում էր համալրել աղբամաններորով և չի կարողանում ,քաղաքապետարանը կարող է կատարել տվյալ գնումը մրցույթի միջոցով և ընդհանուր գումարի չափով պահում կատարել :Դա ֆիքսված է պայամանգրի մեջ,քաղաքապետրանը 6000 աղբամանի մրցույթ ունի,որից 2000-ն արդեն կատարել է,ես ավագանու նիստի ընթացքում հարցը հնչեցրեցի…

-Հանրությունը պետք է իմանա…

Հռիփսիմե Առաքելյան.Մենք 5 միլիարդ պետք է վճարենք Սանիթեքին, 2 միլիրադ համայնքային հիմնարկին…

-Ի՞նչ տրամաբանությամբ 850 000 աշխատավարձ,չեք քննարկե՞լ այդ աշխատավարձը:

Հռիփսիմե Առաքելյան.Իհարկե քննարկվել է և ասել են,որ մենք այլընտարնք չունենք

-Նախարաիից շատ է ստանալու այդ հիմնարկի տնօրենը,որտեղից այդ գումարը:

Հայկ Հովհաննիսյան. Իրականացվել է ոլորտային մոնիթորինգ և որպեսզի չունենանք այն ,ինչ ունենք Սանիթեքում և պահանջենք և ստանանք համապատասխան արդյունքը,ցանակացած հաստիքի աշխատող պետք է ստանա համապարտասխան գումար ,որի համար…

-Բոլորը պետք է ստանան`մանկավարժները,բժիշկները …

Հռիփսիմե Առաքելյան.Ես հիմա սպասում եմ,թե երբ է գործարկվելու այդ հիմնարկը և ինչպես է աշխատելու ,որովհետև այդ բարձր աշխատավարձեր ունեցող աշխատակազմը պետք էմաքսիմալ ստանձնի իր պարտականությունները:

Հայկ Հովհաննիսյան.Դեռև դրույքաչափերի թեմայով երբ նախագիծ կար, ես ասացի`եթե մենք ուզում ենք բարձրորակ ապասարկում,բարձր մակարդակի աշխատանք ,մենք պետք է համապատասխան գումար վճարենք այդ հաստիքի համար և պահանջենք համապատասխան աշխատանք:

-Դուք այդպես պետք է ձեր պոլիկլինիկաների բժիշկներին,բուժքույրեին,մանկավարժներին,մանկապարտեզի աշխատողներին վճարեք:

Հայկ Հովհաննիսյան.Նրանց մենք չենք վճարում, մանկապարտեզի աշխատողներինը բարձրացել է քսանհինգ տոկոս,նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կառավարությունը հաստատեց:

Հռիփսիմե Առաքելյան.Սանիթեքի հարցը շատ լուրջ հարց է:ԲՀԿ-ն ,երբ ստանձնեց մանդատը,առաջին կարևոր խնդիրը հենց այս աղաբահանության խնդիրը դրեց ,ուսումնասիրություն կատարեցինք, և քաղաքային մեր գործադիր իշխանության ներկայացուցիչների հստակ պարզաբանումները լսեցինք և միանշնակ ուզեցինք Սանիթեքից իմանալ՝ ինչ խնդիր է:Մերոնց ց տեսակետը այն էր`վատն են,բայց պետք է աշխատեն:Կարո՞ղ ենք չէ կամաց-կամաց գործընթացները տանել դեպի այնտեղ,որ Սանիթեքից ազատվենք:Մտավախություն ունեմ,որ Սանիթեքի հետ կապված մենք իսկապես խնդիր ունենք: Ավագանու նիստի ժամանակ ես ասացի,որ մենք Սանիթեքի կարծիքն էլ ենք ուզում իմանալ,Իմ քայլի անդամներից մեկն ասաց,որովհետև դուք ուզում եք ստանձնել Սանիթեքի փաստաբանի դերը ,աբսուրդ,բա դու ավագանի ես,գնում ես ,քվեարկում,բա չիմանաս ,թե ինչ խնդիր կա:Այն դեպքում բազմիցս փորձեցինք այնպես անել,որ Սանիթեքից գեթ մեկ ներկայացուցիչ գա ավագանու նիստին,որ տեսնենք ,թե այդ մարդիկ ինչ են ասում,ոչ ոք չեկավ:

Հայկ Հովհաննիսյան.Առաջին դեպքն է,որ ես տեսա՝Հանրայինի եթեր եկել էր Սանիթեքից ներկայացուցիչ:

Հռիփսիմե Առաքելյան. Այստեղ էլ կա խնդիր,Հանրայինի եթեր գնում է,քաղաքապետարան չի գալիս:Սանիթեքն էլ ասում է`քաղաքային իշխանությունն էլ ստանձնած լիքը պարտավորույուններ ունի,որ չի կատարել,խոսքը միայն ներկայի մասին չէ,սա նախկինից եկող խնդիր է, պայամանագրի կետեր է խախտել:Մենք որ եկել, տենդերով շահել ենք մրցույթը ,հաղթող ենք ճանաչվել,իրենք պետք է աղբահորերի խնդիրը լուծերին,աղբատարերի խնդիրը,Սովետաշենի ձորերում մեր մեքենաները վնասում ենք .սա է իրենց ասածը:

-Լուծո՞ւմը:

Հայկ Հովհաննիսյան.Քաղաքապետարանը իր պայմանագային պարտավորությունները կատարում է,պայմանագիրը կարդացել եմ,փնտրում էի այդ կետը,թե որտեղ է գրված,որ քաղաքային իշխանությունը պարտավորվում է…մեզ համար կարևորը քաղաքի մաքրությունն է:

-Դատական պրոցեսը սկսեք:

Հայկ Հովհաննիսյան.Երբ աղբի հարցը լուծված կլինի,այն ժամանակ:

Հռիփսիմե Առաքելյան.Հիմա քաղաքային բյուջեի վրա ավելի մեծ ծախս է դառնում աղբահանությունը և ավելի մեծ գումարները հատկացնելու արդյուքնում մենք իսկապես պետք է ունենանք փայլուն և մաքուր Երևան,եթե ադքան գումար պետք է տրամադրենք,ուրեմն պետք է իդեալական լինի մաքրությունը:

-Դրանից հետո կսեսե՞ք դատական պրոցսը:

Հայկ Հովհաննիսյան.Ես կսկսեի,եթե իմ ձեռքը լիներ:

-Վերելակների հետ կապված հայտարարություններ արվեցին,շատ գեղեցիկ խոստումներ տրվեցին,հետո պարզվեց,որ այդ բեռը պետք է դրվի քաղաքացիների վրա,սակայն խնդիրը տեղից չի շարժվում:

Հռիփսիմե Առաքելյան.Համավճարման սկզբունքով:

Հայկ Հովհաննիսյան.Այս պահի դրույթամբ վերելակների համար վճարում են քաղաքացիները,որովհետև վերելակը նրանց սեփականությունն է,դա սպասարկման համար:Այս պահի դրույթամբ արդեն մրցույթ է հայտարարված՝ պիլոտային ծրագրով ,որը շատ լավ առիթ կլինի: 20 վերելակի մրցույթ է դրված բոլոր վարչական շրջաններում ,որոնք ամենանմիխիթար վիճակում գտնվող վերելակները կփոխվեն,այս տարվա մեջ արդեն կլինի:Այդ ժամանակ մենք կարող ենք քաղաքացուն ցույց տալ,թե ինչ մասին է խոսքը:

Հռիփսիմե Առաքելյան.Քաղաքացին ,երբ ձայնը տալիս էր Իմ քայլը դաշինքին,բացարձակ չէր ակնկալում,որ ինքը պետք է վերելակային տնտեսությունը փոխելու համար համավարկառու դառնա,դա բավականին լուրջ արձագանք ստացավ,շատերը ասացին`հիփոթեքով վերլակներ են փոխում:Բնակչության շրջանում մոնիթորինգ ենք արել,սուր են արձագանքները ,որ իրենք ինչ-որ գումարներ պետք է վճարեն:Բնակիչը չի ակնկալում,որ իր շենքի վերելակի գումարի մեջ ինքը պետք ներդրում ունենա,բայց այս պիլոտային ծրագիրը հենց միտված է դրան,որը չի ողջունվում երևանցիների կողմից,բայց Իմ քայլը որոշակի արդարացման կետեր գտել է:

Հայկ Հովհաննիսյան.Համակարծիք չեմ,որ գոհ չեն:

Հռիփսիմե Առաքելյան.Մարդիկ բացասական են վերաբերվել այն գաղափարին,որ իրենք պետք է վերելակի համար գումար տան:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 657 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am