Թեհրանը կմրցի՞ Հայաստանի գազի մոսկովյան գնի հետ

Ժամանակը գրում է.«Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և քննարկել թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ, միջազգային ընդգրկման հարցեր: Մհեր Գրիգորյանն Իրան է այցելել հայ-իրանական տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի համար: Հայաստանի փոխվարչապետի իրանյան այցին զուգահեռ տեղի էին ունենում Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները ԵՏՄ երկրների նախագահների հետ, առայժմ բացառությամբ Պուտինի: Դրանց ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել է հոկտեմբերի 1-ին Երևանում սպասվող ԵՏՄ Վեհաժողովի մասին: Հայաստանը նախագահող երկիր է, և Վեհաժողովի օրակարգի ձևավորումը, իհարկե, առաջին հերթին նախագահող երկրի պատասխանատվությունն է:

Սրանով հանդերձ, արդյոք Երևանը ձգտո՞ւմ է օրակարգ ներառել գազի գնագոյացման խնդիրը, ինչը ԵՏՄ մակարդակով առաջնահերթություն դիտարկելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մի քանի անգամ, տարբեր առիթներով: Երևանի դիրքորոշումն այն է, որ պետք է միասնական գնագոյացման շուկա և մեխանիզմ, որը թույլ կտա հավասարեցնել ԵՏՄ երկրների հնարավորություններն ու պայմանները, այլապես միասնական տարածությունը կորցնում է իմաստը:

Մյուս կողմից աներկբա է, որ դա ՌԴ համար կնշանակի առնվազն ԵՏՄ երկրների նկատմամբ կորցնել գազային գործիքը, մահակը, այդ թվում, իհարկե, Հայաստանի նկատմամբ: Ավելին, թեման հատկապես զգայուն է Հայաստանի առումով, և հատկապես թավշյա հեղափոխությունից հետո: Այդ ուղղությամբ Երևանն ու Մոսկվան բանակցության մեջ են արդեն մի քանի ամիս: Բանակցությունը գազի գնի շուրջ է, սակայն չկա որոշակիություն, թե ո՞ւր կգնա այդ գինը բանակցության արդյունքում՝ վե՞ր, թե՞ վար, և որն է լինելու որևէ ուղղությամբ գնալու, այսպես ասած, գինը:

Այս տեսանկյունից Երևանի խաղաքարտը կարող է լինել Իրանը, եթե համաձայնի ռուսականի հանդեպ մրցունակ գնով գազ մատակարարել Հայաստան, ինչը թույլ կտա վստահ խոսել ՌԴ հետ բանակցությունում՝ իմանալով, որ գնի շուրջ պայմանավորվածության չգալու դեպքում Հայաստանը չի մնա առանց գազ, և Իրանը կապահովի շահեկան մատակարարում: Երևանն ու Թեհրանը այս թեման շոշափեցին դեռևս փետրվարին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Իրան: Այդ իմաստով եղան քաղաքական հնչեղ հայտարարություններ, սակայն ինչ գործնական շարունակություն կա այդ մասով, հայտնի չէ: Այդ առումով էլ հետաքրքիր է, թե Մհեր Գրիգորյանի այցի ընթացքում արդյոք շոշափվե՞լ է այդ թեման, եթե ոչ հանձնաժողովի նիստում անմիջապես, ապա գոնե Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում: Թեհրանը պատրա՞ստ է նպաստել Երևանի դիրքերին՝ գազի գնի շուրջ Մոսկվայի հետ բանակցությանը»,-գրում է թերթը:

դիտվել է 385 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am