Հանցավոր աշխարհում իրարանցում է. վերջին անգամ ՀՀ–ում 10 տարի առաջ էին «օրենքով գողի» սպանել. news.am

Նոր Նորքում «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը իրարանցում է առաջացրել իրավապահ համակարգում և քրեական աշխարհում։ Բանն այն է, որ վերջին տասը տարում ՀՀ–ում «օրենքով գող» չէր սպանվել։ Վերջին անգամ Հայաստանում «օրենքով գող» էր սպանվել 2009թ. հունիսի 19–ին։ Խոսքը «Մարսո» մականունով հայտնի «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի մասին է։ Նա սպանվել է Արարատի մարզի Գոռավան գյուղում իր տան դիմաց՝ դիմահար կրակոցով։ Պարզվել էր, որ սպանությունը կատարել է Վեդի քաղաքի բնակիչ Պերճիկ Շաբոյանը՝ «Մարսոյի» հետ անձնական հարցերի պատճառով։

Եվ ահա, այս դեպքից 10 տարի անց Երևանում սպանվեց ոչ պակաս հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը՝ նույն ինքը Անդո Խրոմոյը (Կաղ Անդո)։

Նշենք, որ մինչ այս պահը իրավապահներին չի հաջողվել պարզել սպանության շարժառիթը և հայտնաբերել սպանությունը կատարողին։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ «օրենքով գողին» սպանել է վարձու մարդասպանը։ Նշենք, որ դեպքի վայրից հայտնաբերվել է սպորտային պայուսակ, պլաստմասե շիշ, սակայն հանցագործը ատրճանակը դեպքի վայրում չի թողել։

Նկատենք, որ քրեական աշխարհում հանցագործությունը համարվում է պատվիրված, եթե հանցագործը դեպքի վայրում է թողնում հանցագործության գործիքը։

Մեզ հաջողվեց պարզել, որ Անդրանիկ Հարությունյանը տարաձայնություններ է ունեցել Զապ մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի հետ։

Նրանց հարաբերությունները լարվել են 2016թ. սեպտեմբերի հայտնի միջադեպից հետո, երբ հայաստանցի մի շարք «օրենքով գողեր», որոնց թվում էր նաև Անդո Խրոմոյը, Երևանի Լեռ Կամսար փողոցում ծեծի էին Անդրանիկ Սողոյանին։ Պատճառը Սողոյանի՝ իշխանություններին սերտաճելու արդյունքում քրեական աշխարհում ազդեցությունը մեծացնելն էր։ Մեր տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը մեծ հեղինակություն է վայելել ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նա մշտապես գտնվել է արտերկրում, թեև վերջին տարիներին ավելի հաճախ էր այցելում Երևան։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

դիտվել է 2877 անգամ
Լրահոս
Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am