Ինձ հաջողվեց բարելավել անձնական արդյունքս. Գոռ Մինասյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանի կարծիքով այս առաջնությունից հետո դեռ շատ աշխատելու տեղ կա: «Եվրոպայի այս առաջնությունում ինձ հաջողվեց բարելավել անձնական արդյունքս: Կարողացա 5 կգ ավել բարձրացնել, քանի Հյուսթոնում կայացած աշխարհի առաջնությունում էր: Հրում վարժության առաջին անհաջող մոտեցումս կապված էր տեխնիկական սխալների հետ: Կարևորը մարզիչները գոհ են այս արդյունքից: Իհարկե, ես էլ եմ գոհ: Այստեղ գրանցած արդյունքներով չեն կարող մեդալների համար պայքարել Ռիոյի Օլիմպիական խաղերում: Կարծում եմ մոտ 10 ավել կիլոգրամներ են պետք մեդալներ նվաճելու համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Մինասյանը: Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց բոլոր կիլոգրամները: Նախ` 195 կգ, հետո՝ 200 կգ և վերջում էլ 205 կգ: Այս ձևում Մինասյանը առաջին տեղը զիջեց միայն վրացի մարզիկին և դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը հանեց 231 կգ և 237 կգ և միայն 4-րդ տեղոմ էր: Երկամարտի 442 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:
