Կգնա՞ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակով

«Ղարաբաղը ծախում է» մեղադրանքը, որ հնչեցվել ու հնչեցվում է նորանկախ Հայաստանի ղեկավարների հասցեին, ավելի շատ քարոզչական ու մուտիլովկայական բնույթ ունի, քան իրական հիմք:

Մեզ մոտ չի եղել, չկա ու չի լինելու պետության ղեկավար, որը նպատակ դնի Ղարաբաղը ծախել: Այլ հարց է, որ ներքին ու արտաքին սխալ քաղաքականության արդյունքում Ղարաբաղը և Հայաստանը կարող են ընկնել լուրջ հարվածների տակ ու վերջում «ծախվել»:

Օրինակ, երբ 1996թ. նախագահական ընտրությունները կեղծվեցին, ու տապալվեց սահմանադրական կարգը, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտի փոխհատուցման ճանապարհ, տեսավ Ղարաբաղի հարցում փուլային տարբերակով հայկական կողմից զիջումների գնալը, ինչը, ի դեպ, համապատասխանում էր նաև իր մտածողությանը:

1-ին նախագահը ոչ թե ուզում էր ծախել Ղարաբաղը, այլ այդպես ստացվում էր, քանզի իր մտածողությունն էր սխալ, ինչպես նաև ներքին քաղաքական կյանքում նրա ունեցած դիրքը:

1998-ի իշխանափոխությամբ հնարավոր եղավ վերականգնել սահմանադրական կարգը և հետ պտտեցնել տխրահռչակ փուլային տարբերակը:

Հիմա «Ղարաբաղը ծախում է» մեղադրանքը հնչեցվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին: Նման բան չկա ու չի կարող լինել: Փաշինյանի կյանքի նպատակը Ղարաբաղը ծախելը չէ, ու նա նման բան չի մտածում: Այլ հարց է, որ նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը թուլացնում է Հայաստանը, իսկ տնտեսության մեջ սպասվող ցնցումները մեզ կարող են լրջորեն հետ շպրտել: Այս ամենի բացասական հետևանքներն ուղղակիորեն ազդելու են բանակի վրա, իսկ դա կստիպի Փաշինյանին գնալ Տեր-Պետրոսյանի տարբերակին կամ գուցե ավելի վատին, ինչպիսին որ Բոլթոնի պլանն է: Պլանն այդ ենթադրում է «Փող և բաց կոմունիկացիաներ՝ տարածքների ու խաղաղության դիմաց», ինչը մեզ համար կապիտուլյացիոն բանաձև է:

Դատելով ամենից՝ Փաշինյանը կանգնած է ծանր ընտրության առաջ և դեռ վերջնականապես «այո» չի ասել Բոլթոնին, քանի որ վախենում է աթոռը կորցնելուց: Բայց նա շատ ժամանակ չունի: Նրան փող է պետք: Ներսից փողը բոլշևիկյան մթնոլորտի պատճառով փախչում է, իսկ ՌԴ-ից չի սպասվում: Մնում է Արևմուտքը, ավելի կոնկրետ՝ ԱՄՆ-ը: Այնտեղ էլ հենց այնպես չեն ուզում փող տալ, այլ ուզում են Հայաստանին մտցնել հակաիրանական ու հակառուսական կոալիցիա: Ու քանի դեռ Վաշինգթոնում հույս ունեն, որ Փաշինյանը կմտնի Բոլթոնի պլան, ամերիկյան հարկատուների փողերով ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական մասնաճյուղը կշարունակի ատամներով պաշտպանել «ժողովրդի» վարչապետին:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 834 անգամ
Լրահոս
«Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am