Ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ․ վիրավորներից մեկը կին է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իսկ ժամեր անց, այս անգամ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգ ստացվել Վայքի հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի դանակահարված վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Վարդանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն է, իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ 24-ամյա Արգիշտի Բ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արգիշտի Բ․-ի, Վայք քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Ս․-ի և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա Էմին Ս․-ի միջև։ Վիճաբանության հետևանքով Արգիշտի Բ․-ն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իսկ Գայանե Ա․-ն «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գայանե Ա․-ն կռվի մասնակիցներից Էմին Ս․-ի կինն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am