2 տարբեր մարդ. գործնականում «սուրբ» սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից

Հրապարակը գրում է.«Երեկ, դատախազության տոնի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևոր պնդումներ է արել՝ խոսելով արդարության և արդարադատության մասին։ Նա ասել է, որ մեր իրականության մեջ ամենատարածված ասույթներից մեկը «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունն է, որը նաև դատախազության ու իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է արմատավորվել, մինչդեռ այդ արտահայտությունը «պետք է դառնա որպես թանգարանային բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր այսօրվա իրականության հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին»:

Իմաստը, եթե ավելի կարճ ներկայացնենք՝ բոլորը հավասար են օրենքի առաջ, և որևէ մեկը չպետք է անպատիժ մնալու արտոնություն ունենա մեզանում։ Իմաստուն խոսքեր, որոնց առարկելն անհնարին է։ Սակայն, ցավոք, այս խոսքերն ու իրականությունը շատ տարբեր են, և գործնականում այդ սուրբ սկզբունքները խախտվում են համատարած և, որքան էլ զարմանալի է, հենց իր՝ վարչապետի կողմից։

Ինչ արդարության, անկախ դատական ու դատախազական համակարգի մասին կարող է խոսք լինել, երբ էմոցիոնալ պոռթկումի պահին նույն Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է․ «Էսօր Հայաստանում դատավոր կա՞, որ վարչապետի ասածը կարող ա չանի»։ Այս մի հատիկ նախադասությունը ջուրն է գցում օրենքի առաջ բոլորի հավասարության, արդարության, անգամ իր իսկ հայտարարությամբ՝ «մարիոնետային դատարան» չունենալու մասին հավաստիացումները։

Նույնիսկ ենթագիտակցական մակարդակով, անգամ որպես վրիպում, խոսքի սայթաքում՝ նման նախադասություն չպետք է հնչեր։ Այն մատնում է հեղինակի մտածողությունը և տեղ չի թողնում ենթադրելու, որ իշխանությունը չի միջամտում դատարանների աշխատանքին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 456 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am