Սպառնալիք ու ակնարկ. Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել

«Իրատես» թերթը գրում է. «Արդեն ակնհայտ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ներքին խմորումները, թեւերի բաժանումները փաստ են։ Խմորումների մասին երեկ խոսել է Սասուն Միքայելյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ կուսակցության վարչության նախագահ եւ այս կուսակցության հիմնադիր Միքայելյանը անգամ վարչության անդամ չընտրվեց (հասկանալի է՝ ում հրահանգով)։

Սասուն Միքայելյանը երեկ բավական ուշագրավ դիտարկում է արել իրեն կուսակցության լուսանցքում թողնելու առնչությամբ։ Նա Նիկոլ Փաշինյանին ակնարկել է, որ իր` վարչության նախագահ եղած ժամանակ են քաղաքական հաղթանակ տարել, իսկ հիմա պետք է «թավշյա հեղափոխությունից դասեր քաղել, այլապես թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում»։


Սա ինչ-որ առումով նաեւ որպես սպառնալիք է հնչում, ավելին, ապացուցում է, որ միքայելյանական թեւը դժգոհ է իշխանության քաղաքականությունից ու պահանջում է դասեր քաղել, սակայն երեւում է՝ նրան լսող չկա։

Ուշագրավ մեկ այլ հանգամանք էլ կա, որը լավագույնս է ցուցանում, որ Փաշինյանի եւ Միքայելյանի գլուխները չեն կարող նույն կաթսայում եփվել։

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է. «Իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունն անցյալի առաջ, բառիս նաեւ փոխաբերական իմաստով, կարմիր լույս վառելն է եւ ապագայի առաջ կանաչ լույս վառելը եւ պաշտպանված, իրավական ապագայի հասանելիությունն ապահովելը»։

Փաստորեն, վերստին Փաշինյանը մերժում է այն ամենը, ինչ անցյալում եղել է, գծում է հերթական անջրպետը, որը գնալով ոչ միայն խորանում է, այլեւ նախկինի հետ հատվող բոլոր ճանապարհներն այրում։ Նրան պատասխանում է մերժված Սասուն Միքայելյանը. «Այս տարիներին համակարգ է ձեւավորվել, եւ մարդիկ կան, որ ենթարկվել են այդ համակարգին, իրենց նորմալ են պահել, աշխատել են։ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք։ Հասկանու՞մ եք, բոլորս էլ գիտենք՝ ինչ ճնշումների, վարչական լծակների ներքո մարդկանց ստիպել են աշխատել էդ ձեւի»։

Եվ իսկապես, այդ նախկին համակարգի «ծնունդ» է նաեւ Սասուն Միքայելյանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանի մերձավոր թիմակիցն էր ու այսօր Փաշինյանին ճիշտ հարցադրում է անում. «Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մենք եկել ենք մարդկանց փոխենք»։

Պարզվում է՝ Միքայելյանը լավ չի հասկացել Փաշինյանին՝ մարդուն են փոխում այնպես, ինչպես իրեն դուրս դրեցին կուսակցության վարչությունից, իսկ հետագայում՝ գուցե նաեւ կուսակցությունից։
Ի դեպ, Սասուն Միքայելյանը պետք է հետեւություն անի նաեւ այն փաստից, որ կուսակցությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդ, ճանապարհ չանցած մարզպետին ավելի մեծ տեղ տվեցին, քան իրեն՝ կուսակցության հիմքում կանգնած, հեղափոխության սյուն դարձած, արցախյան ազատամարտում կռված, անգամ ազատամարտը հեղափոխությանը ստորադասած Սասուն Միքայելյանին։

Հանրագումարում՝ Ռոմանոս Պետրոսյանին դարձրին վարչության անդամ, իսկ Միքայելյանին թողեցին շարքային կուսակցականի կարգավիճակում։
Այնպես որ, արցախյան ազատամարտն անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումն է, Սասուն Միքայելյանի ներդրումն էլ ազատամարտում ոչ ոք փորձ չարեց նսեմացնելու, բացի իրենից, ուստի պատասխան հարվածը չուշացավ։ Ինչպես ասում են՝ հետեւություններ անելու ժամանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1618 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am