Սա ոչ հին , ոչ էլ նոր Հայաստան է. սա կեղտոտված Հայաստանի ցուցանիշ է

Այսօր դատախազության օրվա առթիվ Փաշինյանի ելույթը ցինիզմի դասական դրսևորումներից էր։

Նա իր ելույթում գնահատելով Արթուր Դավթյանի գործնեությունը՝ նշեց.

«... վերջին մեկ տարվա ընթացքում ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հստակ ի ցույց դրեց, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իսկապես նոր Հայաստանի դատախազություն է և պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ...»:

Հիշեցնենք, որ ընդամենը անցած տարվա ապրիլին այն ժամանակվա իշխանության պահանջով` նույն Արթուր Դավթյանը պատրաստվում էր Փաշինյանի կալանավորման միջնորդությամբ առաջարկով հանդես գալ ԱԺ–ին։

Քաղաքական իրավիճակի փոփոխման արդյունքում արդեն այսօրվա իշխանության պահանջով Արթուր Դավթյանը կալանավորման որոշում է կայացնում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Այսինքն` կարելի է եզրակացնել, որ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատող Արթուր Դավթյանը իր որոշումները կայացնում է ոչ թե օրինականության չափանիշներից ելնելով, այլ քաղաքական օրվա ուղենիշի թելադրանքով։

Այստեղից կարելի է եզրակացնել, որ եթե երկրի ղեկավարը դառնար, օրինակ՝ Իլհամ Ալիևը և պահանջեր կալանավորել և Քոչարյանին, և Փաշինյանին, ապա Արթուր Դավթյանը անվերապահ կկատարեր այդ պահանջը։

Սա նշանակում է, որ ի դեմս Արթուր Դավթյանի մենք գործ ունենք վտանգավոր մի մարդու հետ, ով չունի որևէ սկզբունք իր իսկ ոլորտում։

Մի՞թե սա էր Փաշինյանի կողմից խոստացված «նոր Հայաստանի» կառուցումը։ Ցանկացածի համար էլ ակնհայտ է, որ այս ամենը ոչ մի կապ չունի իրական Նոր Հայաստանի հետ։

Պարզ է նաև, որ այս երևույթը նույնիսկ «հին Հայաստան» չի կարելի համարել։ Նույնիսկ հին Հայաստանում ոչ մեկի մտով չէր անցնի, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի ձեռքերով մեղադրանք ներկայացվեց Լևոն Տեր–Պետրոսյանին։ Այսօրվա գործընթացները կարելի է բնորոշել որպես ոչ թե հին կամ նոր, այլ «կեղտոտված Հայաստան»–ի խաղի նոր կանոններ։ Որտեղ քաղաքական «ենիչերը» բարձր գնահատականի է արժանանում, ինչը բնորոշ էր, օրինակ, Օսմանյան կայսրության քաղաքական բարքերին։

Հասկանալի է, որ իր այս քայլով Փաշինյանը Դավթյանին, ոչ թե լավություն արեց, այլ ճիշտ հակառակը, քանի որ հաջորդ իշխանությունը անկախ նրանից, թե ով կլինի ստիպված պատժելու է Դավթյանին ենիչերությոն անելու համար, քանզի Օսմանյան կայսրության բարքերով Հայաստանը չի կարող ապագա ունենալ։

Սա է իրականությունը։

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 659 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am