Ռոբերտ Քոչարյանի որդին այցելել է հորը
Մեր տեղեկություններով՝ այսօր ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող հորը։ Հանդիպման եւ զրույցի մասնրամասներ մեզ չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ հունիսի 25-ին դատարանը որոշեց կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, որին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված սահմանադրական կարգը տապալելու հանգամանքով։
