Ոչ մի երկիր,միջազգային կազմակերպություն չկա,որ Փաշինյանին համարի գործընկեր.Դավիթ Շահնազարյան

Հարցազրույց պետական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի հետ:/Մաս -ին/

-Դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։Չեր կարծիքը և գնահատականը ՝կապված այս դատական գործի հետ:

-Բազմիցս արտահայատվել եմ,որ զուտ քաղաքական պրոցես է,իրավական պահերը լրիվ արհամարհված և այդ որոշումը չեմ կարծում,թե որևէ մեկի համար անսպասելի էր,հավանաբար այդպես էլ պետք է լիներ,հաշվի առնելով այն,որ այս իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ և հենց ինքը՝գործող վարչապետը ,իրեն վաղուց դրել է Սահմանադրության և օրենքների շրջանակներից դուրս:Սա փաստ է,իրականություն և մեկ անգամ ևս ապացուցեց այն,ինչ ինքը ասել էր,կարծեմ երկու անգամ,որ Հայաստանում չկա դատավոր,որն ինձ կարողանա ասել՝ոչ:Եթե չեմ սխալվում,ինքը մեծ դժգոհություն էր արտահայտել,որ Արցախի գործող և նախկին նախագահները միջնորդություն էին ներկայացրել,երաշխավորել,որ փոխվեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:Ակնհայտ է,որ ինքը դժգոհեց և ոչ միայն ինքը,այլ ամբողջ իր թիմը,բայց հիշենք՝Յուրի Խաչատուրովի պահով ինչ հայտարարեց Փաշինյանը :Նա հայտարարեց,որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իրեն ասել են,դիմել են,որ խափանման միջոցը փոխվի ,կալանք չկիրառվի և Խաչատուրովը կարողանապաշտոնավարել:Այսնիքն՝այն դեպքում սա նորմալ էր,այս դեպքում՝ոչ:Ինքը օրենքից և Սահմանադրությունից իրեն դուրս է դրել և այնքան մեծ քանակությամբ իրավախախտումներ է կատարել,որ արդեն անցել է բոլոր սահմանները և այսպես էլ շարունակում է:Հանցագործը ,որ մի սպանություն անում է,դրանից հետո նա արդեն շարունակում է նույն ոգով գնալ:

-Սահմանագիծը և հետևանքները:

-Հետևանքների մասին շատ եմ խոսել,որ այս իշխանությունը ինքն իրեն տանում է տապալման,դա ակնհայատ է,բայց ամենակարևոր խնդիրը,որ մեր պետական ինստիտուտները ամբողջովին չտապալվեն այս իշխանությունների հետ:Այս պայքարը երկու կողմ ունի՝մի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետություններն են,պետականությունները,մյուս կողմից ՝Փաշինյանն իր ամբոխով:Բազմիցս ասել եմ,որ անհեթեթություն է,երբ ինքը փորձում է ներկայանալ ժողովրդի իշխանություն,ինքը ամբոխի իշխանություն է:

-Ընտրությունները մի մոռացեք:

-Ամբոխն էլ է մասնակցում ընտրություններին, այդ ամբոխի թվաքանակը էապես քչացել է և ամբոխի մի մասը արդեն դարձել է ՀՀ քաղաքացի ,բայց ամբողջ ագրեսիվ հատվածը մնում է ,բայց դա էլ է էապես քչացել:Ինքը շատ լավ հասկանում է ,որ կորցրել է արդեն այն սատարողների մեծ հատվածը,դա պետք է փոխարինել ռեպրեսիվ՝պատժիչ գործիքակազմով և պատահական չէ,որ արդեն հայտարարեց ոստիականությունը հանդուրժող չի լիենելու ,փորձում է ոստիկանությանը դրդել բռնի գործողությունների,կոնկրետ անձանց,կոնկրետ խմբերի դեմ, բայց թիրախը այդ խմբերը չեն,տվյալ դեպքում թիրախը ոստիկանությունն է և իրավապահ համակարգը:Նա փորձում է ոստիկանությանը նույնպես,համենայնդեպս միջին խավին,ներքաշել օրինախատության մեջ,ինչու չէ հանցագործությունների մեջ,որպեսզի հետո կարողանա դա դարձնել ամբողջական ռեպրեսիվ ապարատ:Դա իրեն չի հաջողվի,ոստիկանությունում չափազանց շատ են արժանապատիվ սպաները,խոսքս ղեկավարի և ղեկավարության մասին չէ:Նույնիսկ բռնատիրություն հաստատելու համար նա բռնատիրոջ տվյալներ չունի:Ինքը փորձում է հասարակությանը,իհարկե արդեն չի ստացվում,ամբոխային հատվածին հեռու պահել ճշմարտությունից և այդ հատվածը վախենում է ,չի ցանկանում իմանալ ճշմարտությունը,իրականությունը:Անհեթեթությունների շարան ,ասում է՝ քանի որ ես ժողովրդի վարչապետն եմ,սրտի վիրահատությունը ամենալավը ես կարող եմ անել,ամենալավ գյուղատնտեսը ես եմ,ամենալավ իրավաբանը ես եմ և այն,ինչ հիմա նա կատարում է դատական համակարգի հետ…

-Չեք կասկածու՞մ չէ,որ դա ևս իրեն հաջողվելու է:

-Առաջինն ինքը բռնազավթեց գործադիր իշխանությունը,այնուհետև ամբողջովին բռնազավթեց օրենսդիր իշխանությունը,բոլորը հակաօրինական ,հակասահմանադրական ճանապարհներով,նույնը կատարում է դատական համակարգի հետ,որից հետո արդեն թիրախը լինելու է չորրոդ իշխանությունը՝մամուլը:Դատավորները իհարկե պետք է լինեն հեղափոխական դատավորներ:Ամենահետաքիրքին այն է,որ դատավորներին կարելի է երկու խմբի բաժանել,մի մասը այն հին համակարգից ,որոնք մեղմ ասած հրեշտակներ չեն,իր խաղադրույքը հենց այդ խմբի վրա է,նա փորձելու է դա անել,դա հավատարմության սկզբունքով ,այն ,ինչ կոչվում արդարադատություն կամ մենք իրավական պետությունից հեռու են :Ինքը երկու կրակի արանքում է,ասում է,որ հեղափոխություն է եղել :Երբ Լենինը հեղափոխություն կատարեց,նա բացարձակապես թքած ուներ ցարի ,Կերենսկու օրենքների վրա,իր լեգիտիմությունը հենց հեափոխությունն էր,տվյալ դեպքում Փաշինայնը չի կարող :Ժամանակակից հեղափոխությունների ժամանակ նախկին խորհրդային միության տարածքում ,ամեն ինչ արվել է ,որ Սահմանադրության սահմաններում արվի, Ռոբեսպիերը թքած ուներ Լյուդովիկոսների օրենքների վրա,հեղափոխությունը տալիս էր լեգիտիմություն ,փորձելով այդ օրենքների և Սահմաանդրության մեջ մնալ,մյուս կողմից իր հեղափոխությունը առաջ տանել:Նա հայտնվել է 2 կրակի արանքում ,բազմիցս սահմանադրությունը խախտել է,նաև օրենքները:Մյուս առանձնահատկությունը այն է,որ որևէ դրական ծրագիր նա չի կարող առաջ քաշել,եթե նույնիսկ ունենա էլ դրական որևէ ծրագիրը արդեն այն փոքր զանգված,որ իրեն սատարում է,դա էլ կմասնատի:Ամեն ինչ եղել է ատելության վրա,խանգարում էր Սերժ Սարգսյանը,ՀՀԿ-ն,Ռոբերտ Քոչարյանը, հետո քաղաքապետարանը,հետո խորհրդարանը:Հիշո՞ւմ եք խորհրդարանը ցրելու պահը ՝ասում էր ներդրումների գետեր կհոսեն,հիմա դատական համակարգի համար է ասում,որ ներդրումների գետեր կհոսեն:Մենք շատ լուրջ ճգնաժամի մեջ ենք ,ՍԴ-ի ճգնաժամ չկա…

-Մարդը իրեն ՍԴ նախագահ հռչակեց:

- Սահմանադրությունում պետք է նախատեսել խելագարության կանխավարկածը, որը հիմա աշխատում է,այդ անձնավորությունը,որն ընտրվեց Սահամանադրական դատարանի դատավոր ,և նրա հայտարարությունը առաջին հերթին ցույց տվեց,որ դա ոչ թե մեկ անձի նախաձեռնություն է,դա կոնկերտ ծրագիր է,որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը:

-Այդ հարցով առայժմ Նիկոլ Փաշինյանը լռում է:

-Ինչու է լռում,հանրային հեռուստատեսությունը վերցրեք,թեկուզ իր շրջապատը, իրենք բացահայտ ամեն ինչը անում են:Այս ամենի իրական նպատակը ոչ միայն ամբողջատիրական ,տոտալիտար իշխանության հաստատելն է,այլ Արցախը թուլացնելն է,այդ մասին բազմիցս եմ ասել,փաստերը բերել,ապացուցել,որևէ հակափաստարկ իշխանությունների կամ նրան պաշտպանողների կողմից չի լսվել:

-Արցախի մի թիզ հող կորցնելը նշանակում է Հայաստանում կորցնել իշխանություն,պատմությունը դա է ցույց տվել:

-Ինչ-որ եղել է ,մենք շեղվել ենք այդ պատմությունից,հիմա այլասերված մասն է մեր պատմական ժամանակաշրջանի ,նպատակը ես դեռ այն ժամանակ եմ ասել՝իշխանություն Արցախի դիմաց: Այս մեկ տարում ինչ ինքը արել է, սպասարկել է Ադրբեջանի շահերը:

-Փաստարկված ասեք:

-Շատ եմ ասել,բազմաթիվ հրապարակումներ են եղել,ապացուցել եմ: Ես ասել եմ,որ Արցախի դեմ ես աշխատում,ինքն ասում է՝ինձ մեղադրում են հող ծախելու մեջ:Փաշինյանի համար Արցախը հողն է,իսկ մեր համար հայրենիք,սա է տարբերությունը,այո,հայրենիք երկու պետականություններով:Իրական նպատակը հենց դա է,որովհետև այն կորուստները,որոնք այս մեկ տարվա ընթացքում Փաշինյանը իրականացրել է,և իրականացրել է կանխամտածված,այլ ոչ թե չհասկանալով,արդեն բերել են այս ծանր վիճակին և այսօր Հայաստանի քաղաքացիենրի ,բոլորիս խնդիրն է պաշտպանել երկու պետականությունները այս իշխանությունից,որովհետև նա քանդում է,կազմալուծում է պետական համակարգը իր քայլերով:Ես չեմ ուզում առանձին խոսել արտաքին քաղաքականության մասին,ընդհանուր ասեմ,որ այսօր չկա մի երկիր ,որ այս իշխանությանը համարի գործընկեր,չկա այդպիսի նույնիսկ միջազգային կազմակերպություն ,որ համարի գործընկեր:

-Նստած էր Ռուսաստանի ,Չինաստանի նախագահի կողքին:

-Հիշո՞ւմ եք իր ելույթը Սանկտ-Պետերբուրգում,առաջինը նա հայտարարեց ,որ Հայաստանը աշխարհաքաղաքկանությամբ չի զբաղվել և այդ խաղերը վատ են:Եթե քաղաքագիտական ֆակուլտետի որևէ ուսանող նման բան ասի,նրան համալսարանից դուրս կհանեն, հետաքրքիրին այն,որ դա ասելուց հետո նա ասում է,որ Հայաստանը պետք է կամուրջ լինի Իրանի և Եվրասիական տնտեսության միջև,Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև ,դա ինչ է,եթե ոչ աշխարհաքաղաքական խաղ,դա անհեթեթություն է,և դա ասվում է աշխարհի առաջնորդների ներկայությամբ:Հաջորդ դրվագը հիշենք՝վատաբանելով, ամենավատ խոսքերն ասելով դատական համակարգի մասին ,կոչ արեց ներդրումներ անել Հայաստանում,որ ապուշը ներդրում կանի մի երկրում,որտեղ ասում են,որ դատական համակարգ գոյություն չունի,դրա համար էլ այս տարվա 4 ամիսների ընթացքում անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համամետած ներդրումները պակասել են 11 անգամ:Սա է մեր այսօրվա իրավիճակը, համառոտ նկարագրեցի,ինքը չունի որևէ դրական դրական ցուցանիշ…

-Սպասելիքներ կան,ժողովուրդը սպասում է:

-Ժողովուրդ խոսքը եկեք չօգտագործենք, ինչ սպասելիքների մասին է խոսքը ,իրեն պաշտպանողներն ասում էին՝դեռ կսորովի,անփորձ է ,վարչապետը հայատարարեց,որ կառավարությունը փայլուն է աշխատել,եթե փայլունը սա է…իրականությունը հետևյալն է՝կա հասարակության մի ագրեսիվ հատված՝ամբոխ,որը ուղղակի զզվում է ճշմարտությունից,զզվում է իրականությունից,կա բռնապետի ձգտող վարչապետ,բայց դա իրեն չի հաջողվելու,որովհետև այդ որակներն էլ չունի, Հայաստանը ընդհանրապես նման ռեսուրսներ չունի,բռանապետությանը պետք են տնտեսական ռեսուրսներ,մյուս կոմից չկա այն կարևորը,որը ստեղծվելու դեպքում կսկսվի Փաշինյանի իշխանության հետհաշվարկը,դա քաղաքական այլընտրանք ՝է,վաղ թե ուշ դա կձևավորվի: Ամեն ինչ պետք է անել,որ մեր պետական կառույցները չմնան այս իշխանության փլատակների տակ:Ամենամտահոգիչը եղել և մնում է Արցախի հարցը,ասել եմ դեռ անցյալ տարվա ապրիլին,երբ Փաշինյանի այս խժդժությունները նոր էին սկսվել,ասել եմ,որ սա հակաարցախյան շարժում է,և թիրախը Արցախն է,և բոլոր ուղղություներով դա կատարվում է: Կրկնեմ,որ այն ,ինչ ինքն անում է ոչ մի կապ չունի թե Հայաստանի,թե Արցախի շահերի հետ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 7832 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am