Լավրովը և Քերին քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին հայտնում է ,որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հաստատել են Սիրիայում ռազմական գործաղությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու իրենց վճռականությունը: «Ուշադրության կենտրոնում է գտնվել սիրիական հակամարտության կարգավորման խնդիրը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց վճռականությունը՝ հետագայում ևս նպաստելու Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին, բացառությամբ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին:Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային այլ արդիական հարցեր, ներառյալ՝ Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ առաջացած իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
