Մինսկի խումբը ԼՂ հարցով անգործության է մատնված. Էրդողան
TASS-ը հայտնում է,որ Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ավարտից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ քննադատության է ենթարկել ԼՂ հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: «Մեր ադրբեջանցի եղբայրներն արդեն երկար տարիներ է, ինչ օկուպացիայի տակ են: ՄԱԿ-ը բանաձևեր է ընդունել Ադրբեջանի օգտին՝ այդ հակամարտության կապակցությամբ: Եվ ես չեմ հասկանում, թե 25 տարում ինչու չեն կարողացել լուծել այդ խնդիրը: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Մինսկի խումբը, որը ստեղծվել է այդ հարցի լուծման համար, քայլեր չի կատարում»,- ասել է Էրդողանը:
