Նեղանում են,որ իրենց ընկերոջ համար միջնորդություն են ներկայացրել,որովհետև կյանքում ընկեր չեն ունեցել.Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ:/Մաս 1-ին/

-Մինչ այս զբաղեցնում էիք ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնը ,բայց որոշում կայացրեցիք հրաժարական ներկայցնել,ինչ և ով ստիպեց գնալ այդ քայլին:Դուք խոսել եք Անդրանիկ Քոչարյանի մասին,ասելով ,որ ինքը համարձակվել է նեղ միջավայրում ասել ,թե ինչպես են ձեզ հանդուրժում և պետք է ազատեն:Հաշվի առնելով այն,թե վերջին շրջանում Արցախում ինչ հրաժարականների շքերթ է,կարելի է ենթադրե՞լ,որ այս հրաժարականը ևս այդ շարքից է և պայամանվորված է հայաստանյան իշխանության պահանջով:

-Միանշանակ ոչ,որպեսզի փարատօի այդ մտահոգությունը,կասկածը,ասեմ,որ այս անգամ ես մենակ չէի այցելել Արցախի Հանրապետություն,փառք Աստծո առաջին օրվա մեր հանդիպմանը Բակո Սահակյանի հետ հանդիպանը ներկա եք եղել և տեղյակ եք նաև այդ խոսակցությունից:Որևէ խնդիր չկա,նման խնդիր իմ առջև չի դրվել,ճիշտ է տարբեր մակարդակներով պահանջներ Հայաստանից եղել են,բայց Բակո Սահակյանը երբեք դրանց բանի տեղ չի դրել:Մենք ինքներս պետք է ազնիվ լինենք և ասենք, որ անկախ մինչև անցած տարվա մայիսի 8-ը ինչ-որ մեկի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը ընտրվեց Հայաստանի վարչապետ և մայիսի 9-ին այցելեց Արցախ:Այդ օրը ես ևս այնտեղ էի,հետևել եմ նրա Արցախում գտնվելու գործընթացին:Իմ վերաբմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ եղել է բացասական:Բայց ,այդ ժամանակ ունեցած տպավորությունները բավականին տպավորիչ էին և ես անմիջախպես այդ հանդիպումից հետո ասացի,որ Փաշինյանի հայարարաությունները ,գնահատականները և գործելակերպը կապված Արցախի Հանրապետության հետ անչափ կարևոր են և ես դրանք ողջունում եմ:Արցախն ինձ նորություն չէ,մենք առաջին անգամ Իգոր Մուրադյանի հետ Արցախ այցելել ենք 1985 թվականին,1987 թվականից ակտիվ աշխատանք ենք ծավավել ,Արցախի իմ կյանքի հիմնական մասն է,մեր հաղթանակը և դրա պահպանումը իմ կյանքի նպատակն է:Այդ մայիսի 9-ը և այս տարի մայիսի 9-ը, ոչ թե տարբեր էին բոլոր առումներով , այլ տրամագծորեն հակառակ բաներ էին:

-Ավելի կոնկրետ:

-Այդ օրը գիտեք,որ հանկարծ դադարեցնում է իր այցը Արցախ ,Նիկոլ Փաշինյանը գալիս է Հայաստան և հայտարարում,որ այնտեղ հակահեղափոխական,դավադկիր ուժեր կան,որոնք ուզում են հող հանձնել,և իրեն մեղավոր համարել:Երբ արդեն տեսնում էի 2018-ի նոյեմբերին,որ բավականաին լուրջ հակասություն է առաջանում երկու հայկական պետականությունների միջ ,ես արդեն իմ հրաժարականը տվել էի:Բայց Բակո Սահակյանը իր բնավորության համաձայն ,ասաց,որ մենք պարտավոր ենք համերաշխ ,հանգիստ աշխատել,որևէ հակասություն չլինի,ինքը Արցախում հասել էր այդ սիրո և համերաշխության իրականացմանը ,այս տարիների ընթացքում,աշխատանքի արդյունքում և հանկարծ գալիս է Արցախ լրիվ ուրիշ մարդ:Ես արդեն մինչ այդ երկու անգամ հրաժարական եմ տվել,անկեղծ լինենք,ամսի 9-ից հետո մինչ այսօր հարաբերություն չկա հայկական երկու պետականության ղեկավարների միջև և դրա հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:Երեխայի նման խռովելը պետության ղեկավարի կեցվածք և պահվածք չէ,ես չեմ կարծում,թե համահայական հիմնադրամի միջոցառման ժամանակ,չնայած մի պահ իրար դեմ նստած էին,և մյուսները չէին տեսնում ,ըստ էության հարաբերություններ չկա,: Բոլորին իրար հետ թշնամացրել են :Բակո Սահակյանը հասել էր նրան,որ նախագահական ընտությունների մրցակիցները աշխատում էին միասին,մեկը՝Ազգային անվտանագության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը,մեկը՝արտգործանախարար Մասիսը Մայիլյան ,հիմա Արցախը տրոհել ենք տարբեր բևեռների,ճակատների,նույն սևերի ու սպիտակների:

-Թող չտրոհեին:

-Հայաստանից սկսում են ներմուծել,ասում էին դավադիր ուժեր կան,եթե որևէ մեկը Հայաստանից գնում է յանտեղ ,դա իրենք դիտարկում են որպես կատաստրոֆա,դա հիվանդ երևակայություն է,հիվանդ ուղեղի արդյուքն է ,որը անպայման իր արտացոլումը ունենում է Արցախում :Արցախը դա այն տարածքն է,մեր այն հայրենիքն է,որը Հայաստանից պատերազմը խորհրդային միության փլուզման ժամանակ վերցրեց իր վրա,առանց Արցախի այսօր Հայաստան պատկերացնել,առանց Արցախի միակամության ,միասնականության պահպանման ,պատկերացնել հնարավոր չէ:Մի մոռացեք,թե ինչքան ազերիներ կային այստեղ,եթե որևէ մեկին թվում է,որ էթնիկ առումով պատերազմ չէր լինի,չարաչար սխալվում է:Վերցրեց ,տարավ զրկանքների գնով,հաղթեց,և այսօր մենք պետք է պահպանենք այդ Արցախը ,մենք Արցախ թույն ենք ներարկում:

-Ձեր քայլերով ի՞նչ եք ուզում ասել:

-Բոլորը իմ բնավորությունը գիտեն,որ դե յուրե ես ուրիշ բան եմ գրանցված,դե ֆակոտ ուրիշ գործ եմ անում:Հիմա իմ ցնակացած ելույթը ուղղակի վերագարում են Բակո Սահակյանին,որ ինչ-որ մեկին թվում է,կամ ինձ գործից հանեցին Իսագուլյան-Բակո Սահակյան,Իսագուլյան –Արկադի Ղուկասյան,Իսագուլյան-Ռոբերտ Քոչարյան,կամ Սերժ Սարգսյան հարաբերությունները փոխվելու են,ոչ ,հակառակը ես դառանլու եմ շատ ավելի կոշտ,հիմա մեզ ոչ մեկը չկա,որ ասի դառնամ ավելի համբերատար:

-Դուք դա արեցիք,որ դառնա՞ք ավելի ազատ,ազատություն տաք Արցախի նախագահին:

-Բնականաբար ,եթե ես ուզում էի ինչ-որ մեկի հասցեին բան ասել,մտածում էի հազար անգամ ,կաշկանդված էի, որ պաշտոնյա եմ և իմ ասածները ուղղակի վերագրում էին Բակո Սահակյանին:

-Հետաքրքիր էր,որ ձեզ նախագահը չասաց դիմում գրել,բայց Վիտալի Բալասանյանի դեպքում մամուլը գրեց,որ Բակո Սահակյանը նրան առաջարկել է,քանի որ Նիկոլ Փաշինյանը միջնորդավորված մեկին ուղարկել է Բակո Սահակյանի մոտ և ասել,որ եթե ուզոմ եք հարաբերություններ լինեն,պետք է Վիտալի Բալասանյանը հրաժարական տա:

-Եթե նման բան է,դա խայտառակություն է ՀՀ վարչապետի համար,ինչ է նշանակում, մեր պետության ճակատագիրը միջանձանային խնդիրների ենք վերածել.եթե նման բան կա ,ուրեմն այդ երկրի վարչապետը խնդիր ունի,օր առաջ պետք է գնա,որ այս երկիրը ազատվի:Միայն այ չէ,որ հայտարարեց կուռուպցիայի դեմ պայքար,Արցախը անկախ է,պետք է մասնակցի,բայց Արցախը տեսնում է,թե դու Արցախի նկատմամբ ինչ վերաբերմունք ունես և դրանից են եզրակացություն անում,ոչ թե քո խոսքերից:Ասում են ՝սահմանում կրակոցներ չկան՝սա ամենավտանգավոր թեզն է,որ այսօր Հայաստանում տանում են:Բնականաբար Ալիևը հո ապուշ չէ,իրենց հետախուզությունը ամեն ինչ նայում է,տեսնում է,որ Հայաստանի ներսում Հայաստան-Արցախ չհայտարարված պատերազմ կա,մենք իրար ոչնչացնում ենք,իրար թշանամի ենք հայտարարում,քանի դեռ դա կա,Ալիևը հանգիստ նայելու է,որ մենք մեզ ոչնչացնենք: Սահմանում,եթե ինչ-որ զինվոր մահանա,մենք տեսնենք,որ դա մոբիլիզացվելու են ,ոնց ապրիլյան պատերազմի ժամանակ,ան տեսնումէ,որ մենք մեր մեջ ոչնչացնում ենք,իրար դավաճան ու թշանամի ենք ասում,իրար ամենաստոր մեղադրանքների մեջ մեղադրում ենք,Արցախում Սամվել Բաբայանը իր ընկերներին մեղադրում է սպանությունների մեջ,մյուսները՝թալաանի մեջ,սպասում է,որ մենք մեզ ոչնչացնենք : Ինչի պետք է սահմսնում որևէ մեկ ,երկու զինվորի կյանքը փոխի այն իրավիճակի հետ,որ ստեղծվել է ,և ով է սրա պատասխանատուն ու մեղավորը:Ես ուզում եմ դրա մասին հայտարարել,բայց ոնց հայտարարեի ,որ իմ ամեն ասածը կապում էին Բակո Սահակյանի հետ,հիմա ես ազատ մարդ եմ ,ճիշտ է դեռևս ձևակերպած չէ,բայց հրաժարականը տվել եմ,խնդրել եմ,ինքը մտել է իմ դրության մեջ և ասել,որ դա իմ իրավունքն է:

-Վերջին շրաջնում մի թեզ շրջանառվեց,թե Արցախը բեռ է, և խոսք գնաց հայաստանցի –արցախցի թեմայի շուրջ ,ասում են,որ այդ թեզը առաջ է բերել Լևոն Տեր-Պետրոսյանը:Համաձա՞յն եք դրա հետ:Ռոբերտ Քոչարյանն էլ իր հարցազրույցում ասաց,որ անգամ Լևոն Տեր -Պետրոսյանը իրեն թույլ չէր տալիս մտնել Արցախի ներքին կյանքի մեջ:

-Չգիտեմ ով ով,բայց ես աշխատել եմ Արթուր Մկրտչյանի հետ,իրենց տանն ենք մնացել Ռոբերտ Քոչարայնի ,Արկադի Ղուկասյանի հետ աշխատել եմ ,Բակո Սահակյանի ,Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ԳԽ պատգամավոր էի դաշնակցական ֆրակցիայի ղեկավարը,Սերժ Սարգսյանի հետ նույնպես,բոլորին շատ լավ ճանաչում եմ և այդ բոլոր ժամանակաների հարաբերություններից քաջատեղյակ եմ,ուրիշ բան,որ կան բաներ ,որոնց մասին խոսել չի կարելի:Խառռնվել արցախի ներքին խնդիրներկին,միջամտել չի եղել:Ռոբերտ Քոչարյան -Ղուկասյան հարաբերությունները ոնց են եղել,եղել են տարակարծություններ ,որ մենք չենք էլ զգացել,Ղուկասյանը ի պատիվ իրեն իր տեսակետը արտահայտել է,մնացել է իր տեսակետին ,Քոչարյանը,ունենալով մեծ հեղիանակություն Արցախում,չի փորձել միջամտել,նույնը Սերժ Սարգսյան-Բակո Սահակյան հարաբերություններն էին,այստեղ մարտական ընկերներ էին,հիմա ես այս մեկ տարվա մեջ տեսնում եմ կոպիտ միջամտություններ:Եթե Արցախի ղեկավարը այսօր խոհեմություն չցուցաբերի,ինքն էլ տրվի այն էմոցիաներին և երեխայի նման խռովի,հիվանդ մարդու նման դավադիրներ տեսնի,պատկերացնում եք ՝ինչ կարող է տեղի ունեննալ,մենք այդ իրավունքը չունենք:Գործուղել այնտեղ Սամվել Բաբայան ,Սասնա ծռեր …

-Վստա՞հ եք,որ գործուղել են:

-Իհարկե:

-Ի դեպ,շատ ավելի վտանգավոր բանի մասին ասացին,որ հիմա պետք է սկսվեն նաև Պարգև սրբազանի դեմ ակցիաներ:

-Զրուցել ենք նրա հետ,վատն այն է,որ մենք ինչ տեսնում ենք,այստեղ չենք ուզում մեր հասարակությանը ազնվորեն ասել,պայքար են սկսել Պարգև սրբազանի դեմ,և հիմա այդ խառնամաբոխը,խուժանը,ուզում է այստեղից գնալ և սկսել պայքար մարդու դեմ ,ում ամբողջ կյանքի իմաստը,պայքարը եղել է դա:Սրբազանը կարող է և դրան բանի տեղ չդնել, բայց հասկանում եք,թե ինչ է տեղի ունենում:Խուժանը,ուզում է ասել՝հեղափոխություն,նոր մարդիկ,այդ նոր մարդիկ ովքեր են ,ինչ են արել իրենց կյանքում որևէ տեղ դրևորել են,որ այս պետության համար պատրաստ են ծակ կոշիկը տալու,ուր մնաց կյանքը,նվիրումը:Մենք եղանք նախագահի մոտ,հիմա ինքը չի արտահայտվում, բայց հոգեվիճակը պարզ է,նա մեծ լարումով է կարողանաում պահել հավասարակշռությունը: Նեղանում են,որ իրենց ընկերոջ համար անձնական միջնորդություն են ներկայացրել ,որովհետև իրենք կյանքում ընկեր չեն ունեցել,էլ չեմ ասում ՝մարտական ընկեր:

-Ասացիք,որ մենք կարող ենք Արցախը կորցնել,բայց նաև շարունակցեիք,որ իշխանության համար դաժան օրեր են սկսվում:

-Ես այլև ազատ եմ,կաշկանդված չեմ,պետք է մեր հասարակությանը ազնվորեն ասել ճշմարտությունը և մեր կուսակցությունը՝Ազգային անվտանգությունը,շուտով բավականին լուրջ գործունեություն է ծավալելու հարավային սահմանից մինչև ամենահյուսիսային սահման:Հիմա մենք ունենք ապօրինի իշխանություն,մինչև այն պահը,երբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շրջափակել դատարանները ինքն իրեն դուրս տվեց Սահամանդրությունից,2-դ և 4-րդ հոդվածները խախտեց,ոչ միայն հայտարարեց,այլ նաև գնաց և մասնակցեց այդ ակցիաներին:Օրենդիր իշխանությունը,որ պետք է սթափության կոչ աներ,ոչ միայն չարեց,այլ Իմ քայլը դաշինքը իր ողջ անձնակազմով հաջորդ օրը մասնակցեց շրջափակամնը:

-Ասացին,որ հեղափոխության տրամաբանություն է և ամեն ինչ կարելի է:

-Գլուխները պատին են տվել,դա ոչխարի տրամաբանություն է, ոնց կարող է ,ինչի են սկսել մեր ժողովրդին քնքուշ բառեր ասել,հասել ենք,որ եթե տղաները սեռական փոքրամասնություն չեն,քաղաքում ման գալուց վատ են զգում:Մի ուրիշ գոմիկ իրեն հայտարարել է ՍԴ նախագահ,ազնիվ լինենք,Վանեցյանը այդ փաստաթղթերը ,տեսագրությունները ունի :

-Վստա՞հ եք:

-Վաստահ եմ,եթե մենք այս երկիրը այսպես տանենք ,ուր ենք հասցնելու,մարդն իրեն հռչակում է ՍԴ նախագահ,մեկ ուրիշը մեկ այն բան…Նախագահ,ոչ բարով Արմեն Սարգսյան…

-Ոչ բարով Սերժ Սարգսյանը բերեց…

-Ես գովել եմ, նա իմ դասախոսն է եղել,ոգևորվեցի,այն ժամանակ էլ Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայով խոսել եմ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2113 անգամ
Լրահոս
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո արձանագրված առաջընթացը Երբ մերժում ես քո անցյալը, չես կարող ունենալ առողջ ներկա. Մարգարիտ Եսայան 2026 թվականի հունիսն ու հուլիսը Եվրոպայում դարձել են դիտարկումների պատմության ամենաշոգ ամիսները․ Լևոն Ազիզյան Գելենջիկի լողափերն օդային տագնապի ժամանակ կփակվեն. Բոգոդիստով Կայուն խաղաղություն և հակամարտության կարգավորում ունենալու համար խիստ անհրաժեշտ է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը. Բեգլարյան ԱՄԷ-ն Իրանին մեղադրել է ADNOC-ի նավի հրթիռակոծման մեջ 1 տարի առաջ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և ՀՀ-ին պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել, որտեղ Սյունիքը համարել են «Արևմտյան Ադրբեջանի» մաս. Տաթև Հայրապետյան (տեսանյութ) Հետվճարի համակարգն ունի մի շարք խորքային, համակարգային թերություններ․ Հրայր Կամենդատյան Իրանցիներն ասել են մեզ, որ իրենք որևէ ծրագիր չունեն Հորմուզի նեղուցում հարկեր սահմանելու․ Վենս Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր քիմիական նյութերով. Լևոն Ազիզյան TRIPP-ը, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար վերածվում է իրականության․ Ռուբիո Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ Վեհափառի կարգավիճակը դուրս է գալիս սովորական կրոնական գործչի շրջանակներից․ նա ազգային-հոգևոր միասնության խորհրդանիշ է. ինքնաբացարկ հայտնած դատավոր Հիշեք, տիկին․ կան մայրեր, որ հնարավորություն չեն ունեցել վերջին անգամ համբուրելու իրենց որդու ճակատը. զոհվածի մայրը՝ ՔՊ-ական պատգամավորին Էթնայի ժայթքումը դադարեցրել է չվերթների ընդունումը Կատանիայի օդանավակայանում Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության հասնելուն. Արաղչի «Այսինքն մարդիկ, որոնք չեն ենթարկվում իշխանությանը, անձեռնմխելի անձնական կյանք ու տվյալներ չունեն, նրանց կարելի է դարձնել ոտքի կոխան ամենքի, կարելի էր անարգել ու գամել հանրային սյունին…». Գոռ Մադոյան Օգոստոսի 10-ից Հայաստան կգա նոր ցիկլոն. Գագիկ Սուրենյան «ՔՊ-ական պատգամավորուհին չի՞ ցնցվում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք…». Ալիսա Գևորգյան Էս տրամաբանությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ հանցագործությունները «բացահայտվում» են ըստ քաղաքական հայեցողության Զգուշացում. նոր խաբեություն է տարածվում սոցցանցերում Գերմանիայում ցուցարարները պահանջել են Մերցի կառավարության հրաժարականը Հորմուզի նեղուցը կբացվի միայն ԱՄՆ-ի կողմից Թեհրանի պայմանների ընդունման դեպքում. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am