Երբ դոլարը կորցնում է քաշը, իսկ դրամն ամրապնդվում է. Ի՞նչ է տեղի ունենում արժութային շուկայում

168 ժամը գրում է.

Վերջին շրջանում Հայաստանի արժութային շուկայում նկատվում է ամերիկյան արժույթի դիրքերի թուլացում։ Դոլարի գինը ներկայումս տատանվում է 476-477 դրամի միջակայքում։

Կենտրոնական բանկը սա պայմանավորում է դոլարի առաջարկի կտրուկ ավելացմամբ։ Օրերս ԿԲ նախագահը հայտարարեց, որ գարնանից սկսած՝ արձանագրվում է տարադրամի առաջարկի աճ։ Սակայն թե ո՞րն է տարադրամային հոսքերի բարձր առաջարկի պատճառը, Կենտրոնական բանկն առայժմ մեկնաբանություններ չի տալիս։

Դոլարի առաջարկի ավելացման պատճառները, անշուշտ, կարող են տարբեր լինել, բայց պետք է ասել, որ այս սեզոնին այդպիսի երևույթ նկատվում է գրեթե ամեն տարի։ Նույնիսկ 2018թ., երբ Հայաստանը գտնվում էր բուռն քաղաքական իրադարձությունների կիզակետում, դոլարի գինը հունիսին նվազեց։

Գուցե այս տարի առաջարկն ավելի մեծ է, բայց սովորաբար մայիսից սկսած արժութային շուկայում տարադրամային հոսքերն ավելանում են` պայմանավորված սեզոնային գործոններով։ Այդ միտումը պահպանվում է մինչև օգոստոսի վերջ։

Տարադրամային հոսքերի ավելացումը բերում է ամերիկյան արժույթի արժեզրկման։ Դրա վկայությունն է նաև արժութային շուկայում վերջին շրջանում հաստատված փոխարժեքը։ Թեև այնպես չէ, որ այս սեզոնի համար դա արտառոց է։ 2016թ. ևս դոլարի գնի նվազումն այս շրջանում գրեթե նույնն էր։

Դոլարի արժեզրկումն այսօր, անշուշտ, շատ ավելին կլիներ, եթե չմիջամտեր Կենտրոնական բանկը։ Որքան էլ ԿԲ-ն հայտարարում է, թե իրականացնում է լողացող կուրսի քաղաքականություն, այնուհանդերձ երբեմն-երբեմն իրեն թույլ է տալիս խառնվել շուկայի գործերին` կտրուկ տատանումները հարթելու նպատակով։ Այս առումով ընթացիկ տարի Կենտրոնական բանկը բավական ակտիվ է եղել։ Դա արտահայտվել է գերազանցապես տարադրամի գնման առումով։ Վաճառք ընդհանրապես չի իրականացվել։

Մարտից Կենտրոնական դրամատունը սկսել է տարադրամ ներքաշել։ Բայց այդ երևույթն ակտիվացել է հատկապես հետագա ամիսներին։ Ապրիլին շուկայից դուրս է բերվել ավելի քան 56,6 մլն դոլար։

Թեև ԿԲ-ն դեռևս չի հրապարակել մայիս-հունիսի տվյալները, այնուհանդերձ հայտարարվում է, որ արդեն գնված տարադրամի ծավալը հասել է 171 մլն դոլարի։ Ընդ որում, տպավորություն է, թե դոլարն այնպիսի արագությամբ է լցվում հայաստանյան շուկա, որ Կենտրոնական բանկը չի հասցնում անգամ հաշվել՝ ինչքան գումար է գնել։

«Այսօր ԱԺ դահլիճից ԿԲ նախագահը հայտարարել է, որ այս տարվա վեց ամիսներին ԿԲ-ն պահուստավորել է հավելյալ 131 մլն դոլար։ Մինչև ԿԲ նախագահը հասել է բանկ, դոլարի թիվը հասել է 154 միլիոնի։ Սա նշանակում է՝ այդ ծավալի հավելյալ արտարժույթ է մտնում երկիր, և սա աննախադեպ ցուցանիշ է»,- հունիսի 19-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Արդեն հունիսի 22-ին վարչապետը մեկ այլ թիվ հրապարակեց գնված դոլարի քանակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալը հասել է 171 մլն դոլարի: «Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով»,- ասել է նա։

Իհարկե, այնպես չէ, որ նախկինում Կենտրոնական բանկը շուկայից տարադրամ չի գնել։ Այս սեզոնին գրեթե միշտ էլ ԿԲ-ն փորձում է թուլացնել տարադրամի առաջարկի ճնշումը շուկայի վրա, ինչը արտահայտվում է հիմնականում դոլարի գնման տեսքով։ Բացառություն է եղել, թերևս, անցած տարի, երբ ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ընդհանրապես տարադրամ չի գնվել։ Ընդհակառակը` շուկայի կայունությունն ապահովելու նպատակով նույնիսկ վաճառք է իրականացրել։ Դա եղել է մայիսին` պայմանավորված ներքաղաքական անկայունությամբ, որը մի պահ սկսեց սպառնալ երկրի ֆինանսական կայունությանը։ Որոշակի տեղաշարժեր արձանագրվեցին նաև արժութային շուկայում։

Իհարկե, ի տարբերություն այս տարվա, 2018թ. ԿԲ-ն ակտիվ էր տարեսկզբի առաջին երեք ամիսներին. շուկայից ներքաշվեց 47 մլն դոլար, ինչն իսկապես աննախադեպ էր այդ շրջանի համար։ Տարեսկիզբին սովորաբար հակառակ երևույթն է նկատվում. մի կողմից՝ ավելանում է տարադրամի պահանջարկը, մյուս կողմից՝ կրճատվում է առաջարկը։

Անցած տարվա դրսևորումները կապված էին հիմնականում տնտեսական գործընթացների հետ, ի տարբերություն վերջին շրջանում արժութային շուկայում արձանագրվող տարադրամի առաջարկի ավելացման։ Այստեղ տնտեսական բաղադրիչի ազդեցությունը շատ փոքր է։ Ու որքան էլ կարծես փորձ է արվում դա կապել զբոսաշրջության հետ, այդպես չէ։

Չնայած թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված բարձր սպասումներին, այնուհանդերձ զբոսաշրջային հոսքերի ակտիվությունը դեպի Հայաստան մեծ չէ։ Այս տարի այն կազմել է ընդամենը 5,3 տոկոս։ Ու սա՝ այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսին` կապված քաղաքական զարգացումների և բուռն իրադարձությունների հետ, զբոսաշրջային հոսքերը հետ քաշվեցին։

Այդ ամենից հետո 5,3 տոկոսն այն աճը չէ, որ կարող էր հանգեցնել արտարժույթի նման բարձր առաջարկի ձևավորման։ Ուստի պատճառները պետք է փնտրել այլ տեղ։

Ցավոք, զուտ ներքին տնտեսական գործոնների հետ կապված ազդեցություններն այստեղ շատ փոքր են, եթե նույնիսկ կան։ Գրեթե բոլոր ուղղություններով տարադրամային մուտքերն այնպիսին չեն, որ կարող էին նման ճնշում առաջացնել շուկայում։ Խոսքն ինչպես՝ ներդրումների, այնպես էլ՝ արտահանումներից ու այլ աղբյուրներից ստացվող հոսքերի մասին է։

Իհարկե, սա լավ հնարավորություն է, որպեսզի Կենտրոնական բանկը համալրի սեփական տարադրամային պաշարները։ 171 մլն դոլարը տարվա առաջին կեսի համար վատ ցուցանիշ չէ։ Բայց այն, ինչ տեղի է ունենում շուկայում նույնիսկ նման ակտիվ ներքաշումներից հետո, որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս։ Նույնիսկ այդ պարագայում դոլարի արժեզրկումը չի դադարում։

Այսինքն` տեղի է ունենում ազգային արժույթի ամրապնդում։ Մի բան, որն ամենևին էլ դրական գործոն չէ տնտեսության, արտաքին շուկաներում հայկական ապրանքների մրցունակության բարձրացման, արտահանման խթանման համար։

դիտվել է 873 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am