Արգելված վայրերում ծխող պատգամավորները կպատժվեն. ԱԺ-ն խստացնում է պայքարը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է կայացրել ամառային արձակուրդների ժամանակ վերանորոգել 31 պատգամավորի աշխատասենյակ, աշխատակազմի որոշ աշխատասենյակներ, իրականացնել հին մասնաշենքի պատուհանների և ընդհանուր ջեռուցման համակարգի փոխարինման նախագծանախահաշվային աշխատանքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ աշխատանքներն իրականացվելու են բյուջեի միջոցներով, և հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջանալու: Մենք նաև տեղեկացանք, որ ԱԺ աշխատակազմը վերջին շրջանում իրականացնում էր պատգամավորների աշխատասենյակների գնահատման աշխատանքներ, և հենց դրանք ամփոփելուց հետո էլ ընտրվել են այդ 31 պատգամավորները, որոնց սենյակներն էլ կվերանորոգվեն:

 

Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, թե երեկ աշխատակազմում քննարկում են ունեցել այդ ամբողջ աշխատանքների արժեքի մասով, սակայն վերջնական թիվը դեռ առկա չէ: Միևնույն ժամանակ, Գալստյանի խոսքով, այդպիսի մտադրություն իրենք վաղուց են ունեցել և աշխատասենյակները գնահատել են միայն վերանորոգման անհրաժեշտությունից ելնելով: Վերջինս ընդգծեց, թե անգամ այդ պատգամավորները դեռևս չգիտեն, որ իրենց աշխատասենյակները վերանորոգվելու են:

Տիգրան Գալստյանը մեզ հայտնեց նաև ևս մեկ փոփոխության մասին: Ըստ այդմ, ԱԺ աշխատակազմը որոշել է խստորեն պայքարել խորհրդարանի շենքում ծխելու դեմ, և դրա համար նոր տեսախցիկներ են տեղադրվել հենց այն վայրերում, որտեղ ավելի հաճախ են ծխում: Ընդ որում, Գալստյանը ընդգծեց, թե պայքարը վերաբերելու է նաև արգելված վայրերում ծխող պատգամավորներին: «Ես հիմա առանձնացված ծխարան եմ պատրաստում և խնդրելու եմ` այնտեղ ծխեն: Իսկ այլ վայրերում ծխելու դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ են կիրառվելու», – նշեց Գալստյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 254 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am