Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում գերազանցում է անգամ Տեր-Պետրոսյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում թերեւս ամենաուշագրավ դրվագը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ նոր իշխանությունների եւ առհասարակ՝ նախորդների վարած քաղաքակաության վերլուծությունն էր: Երկրորդ նախագահը, ըստ ամենայնի զուգահեռներ է անցկացրել Նիկոլ Փաշինյանի եւ առաջին նախագահ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռագրերի միջեւ, ավելին, իր մեկնաբանությամբ Փաշինյանը անգամ գերազանցում է առաջին նախագահին, որի գլխավոր թեզն այն էր, որ քանի Արցախի հարցը կա, ապա Սերգոն լավ չի ապրի:

Պատահական չէ, որ հայաստանցի-արցախցի բաժանումն էլ քաղաքական-հասարակական օրակարգ բարձրացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռամբ՝ 2008 թվականին, երբ առաջին նախագահը վերադառնում էր ակտիվ քաղաքականություն: Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է տերպետրոսյանական քաղաքականությունը ու արձանագրում, որ նորերը դրա շարունակողն են. « Ղարաբաղը բե՞ռ է, թե՞ հնարավորություն։ ««Սերգո ջան, լավ չես ապրելու» թեզը կա՞, թե՞ չկա։ Ես տեսնում եմ, որ այդպես են մտածում, մտածում են, որ բեռ է, իսկ երբ մտածում ես, որ ինչ-որ բան բեռ է, ոչ թե արժեք, ենթագիտակցաբար մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել»: Նա տալիս է Արցախի հարցի վերաբերյալ գործող իշխանությունների դիագնոզը՝ ընդ որում ՝ ոսկերչական ճշգրտությամբ. «Պատերազմ հաղթանակած մարդկանց տեսակն իրենց հասկանալի չէ, փորձում են իրենց հեռու պահել, չեն սիրում, դա դասական դասալիքների բարդույթի արտահայտությունն է։ Դու այդ հերոսական էջերի կողքով անցար , չնկատեցիր, քեզ հետ առնչություն չունեցավ, իհարկե, մարդիկ բարդույթ ունեն, և փորձում են նվաստացնել յուրաքանչյու մարդու, ով զենքը ձեռքին՝ պայքարել է Արցախի անկախության համար։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է։ Արցախից բնազդող վտանգ են զգում, որովհետև հասկանում են, որ այդ տեսակի մարդիկ են իշխանության, իրենց հետ չեն համընկնում, և պետք է նրանցից ազատվել, բայց այդ տեսակից ազատվել նշանակում է քաքայել ԼՂ անվտանգությունը»;

Նկատի ունենալով Արցախի գեներալիտետի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը՝ երկրորդ նախագահը ախտորոշում է, որ դա ոչ միայն դրսի ուժերի ազդեցության գործոնն է, այլեւ տեսակի հարց է.<< Ոնց որ թե ալերգիա ունեն խիզախ, ոչ անտարբեր, իրենց կարծիքին ամուր կպած մարդկանցից»,-ասում է նա ու հավելում.<< ՀՀ-ն Ղարաբաղի հետ լուրջ խաղացող է տարածաշրջանում։ Առանց Ղարաբաղի լուրջ դերակատար չես ունենալու, մոռանալու են, որ դու ընդհանրապես կաս։ Ղարաբաղն արժեք է, եթե դուխով ոչ թե գլխարկիդ, այլ ճակատիդ է գրված, դա արժեք է, որը պետք է հասնես լուրջ նպատակների»։

Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեցող երկրորդ  նախագահը հանուն արդարության փաստում է նաեւ, որ երբեք 1-ին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին, ինքը, Սերժ Սարգսյանը՝ նույնպես.<< Միջամտությունը կնշանակեր, որ մենք իջեցնում ենք ԼՂ կարգավիճակը, ցույց ենք տալիս կախվածությունը>>։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ի հեճուկս անգամ սեփական հայտարարությունների՝ բացահայտ միջամտություն է դրսեւորում Արցախի ներքին կյանքին՝ ըստ էությա գերազանցելով անգամ առաջին նախագահին.«Երբ դու նշում ես, որ այն անկախ պետություն է, ինքդ չպետք է կասկածի տակ դնես այդ կարգավիճակը։ Այն ինչ անում է այս իշխանությունը ԼՂ նկատմամբ, ուղղակի կասկածի տակ է դնում ԼՂ ինքնությունը։ Ի՞նչ է նշանակում ՀՀ-ից պարտադրել ԼՂ-ում մարդկանց ազատել ինչ-որ պաշտոններից միայն ինչ-որ հայտարարության համար։ Ի լուր աշխարհի՝ ՀՀ-ն ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի ԼՂ վրա։ Վտանգը նրանում է, որ վաղը մի առաջարկ են տալու, ասեն՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա՛ և պարտադրի՛ր, որ դա ընդունեն։ 25-30 տարվա ընթացքում ձևավորված ֆորմատը կասկածի տակ ես դնում, մեծ պետությունների մոտ նոր մոտիվացիա ես առաջացնում ԼՂ հարցը լուծել՝ քեզ ճնշելով>>:

Անի Սահակյան

դիտվել է 1745 անգամ
Լրահոս
Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video) Երեխաներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ Խաչատրյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ին (video) Առուշի համար կռվել եմ շատերի հետ, շատ եմ ափսոսում․ Իշխան Սաղաթելյան (video) Ի՞նչ են անելու Արարատ Միրզոյանի հետ փակ դռների հետևում (video) Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ» Հիանալու բան չկա «Հրապարակ». Համահայկական հիմնադրամ՝ առանց Սփյուռքի եւ Եկեղեցու Ֆիդանը Բաքվում անդրադարձել է Հայաստանին «Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում «Հրապարակ». Միլիոնների պարգեւավճար կստանան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am