Նոր մանրամասներ՝ Քոչարյանի առանձնատան վրա կատարված հարձակումից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը երեկ ուշ երեկոյան ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ են նետել: Դեպքի վայրում ներկայումս աշխատում են օպերատիվ քննչական խմբի անդամները: Քոչարյանի առանձնատունը գտնվում է Իսակովի պողոտայում: Իրավապահները պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել, նռնակը չի պայթել: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահն այս պահին հանրապետությունում չէ և գտնվում է Մոսկվայում:
