Նիկոլ Փաշինյանի որդին տեղափոխվել է Արցախ
Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություններ տարածվեցին,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»։
Հովհաննիսյանը հավելել էր , որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա:
Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով, վարչապետի որդին կրկին տեղափոխվել է Արցախ՝ծառայությունը շարունակելու:
