Սամվել Ալեքսանյանի մեծահոգության սահմանը
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրացման օրերին իր ընկերների հետ մեկնեց Արցախ, իսկ մինչ այդ էլ ոչ մեկ անգամ սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր է ուղարկել Արցախ: Այսօր էլ Ալեքսանյանը իր անձնական օգտագործման «Lexuse» մակնիշի ավտոմեքենան նվիրեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում տեղակայված զորամասի հրամանատար Սերոժ Գևորգյանին: Բացի այդ, Ալեքսանյանը հյուրասիրություն կազմակերպեց բոլոր զինծառայողների և կամավորների համար: Նշենք, որ գործարարի «Lexuse» մեքենան արժի 80-100 հազ. դոլար: armlur.am
