Բացահայտեցին 35-ամյա կնոջ առեղծվածային սպանությունը

Այսօր` ապրիլի 15-ին, ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները` մարզի ոստիկանապետի տեղակալ Սերգեյ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչների բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ ժամերի ընթացքում բացահայտել են` այսօր Արարատի մարզում տեղի ունեցած առեղծվածային սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի Վեդիի վարչական տարածքում` խոտածածկում, կնոջ դի կա: Դեպքի վայր են ժամանել Արարատի ոստիկաններն ու քննիչները և տեղում պարզվել է մահացածի ինքնությունը: Նա Չարենցավան քաղաքի բնակչուհի, 35-ամյա Ռուզաննա Ջումարյանն էր: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները աշխատում էին 2 վարկածի ուղղությամբ` կամ տեղի էր ունեցել սպանություն, կամ` վրաերթ: Արդեն կեսօրին սպանություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանները բաժին են բերման ենթարկել Վեդի քաղաքի 26 կոմիսարների փողոցի 1-ին տան բնակիչ, 36-ամյա Արման Սարգսյանին: Վերջինս ոստիկաններին և քննիչներին խոստովանել է, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ սպանություն: Նա սպանվածի հետ եղել է արտամուսնական կապի մեջ և գիշերը ժամը 01:30-02:00-ի սահմաններում սպանելով Ռ. Ջումարյանին` դիակը գցել է ճանապարհի մոտ գտնվող խոտածածկի վրա` փորձելով ալիբի ստեղծել, որ մահվան պատճառը եղել է վրաերթը: Քիչ առաջ քննիչի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով կասկածյալ, մեղադրյալ Ա. Սարգսյանը ձերբակալվեց: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am