ՀՀ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի նախաձեռնության մասին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Իսլամական համագործակցության կազմակերպության նախաձեռնությանը, որը որոշել է Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ ստեղծել: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Մյուս կազմակերպությունները կարող են աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին»,- գրել է Բալայանը: Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում կոնտակտային խումբ է ստեղծելու որոշում է կայացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
