Ադրբեջանը փորձել է նոր տարածքներ զավթել
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի վերջին բախումների ընթացքում Ադրբեջանը փորձեց ոչ միայն շարքից հանել իր հայ թշնամիներին, այլ նաև նոր տարածքներ զավթել, գրում է հեղինակավոր Economist-ը: Պարբերականի փոխանցմամբ Ադրբեջանի հսկայական նավթապաշարները առաջացրեցին սպառազինությունների մրցավազք և միայն Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցեց Հայաստանի ընդհանուրի բյուջեին: Բանակցությունների դադարը և միջազգային հանրության քիչ շահագրգռվածությունը, ուժի կիրառումն առաջնագծում դարձրեց սովորական երևույթ: «Նավթի ընկնող գները, ստիպեցին Ադրբեջանին գնալ բախումների և դրանք օգտագործել բանակցությունները թարմացնելու համար»,- նշում է Economist-ը, հղում անելով ադրբեջանցի վերլուծաբան Անար Վալիյեվին:
