Աղմկահարույց հանցագործություն է բացահայտվել. լուսանկարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավարներ են նշանակվել նույն քննչական բաժնի պետի տեղակալներ Գառնիկ Մաթևոսյանն ու Հովհաննես Պողոսյանը: Խմբում ներգրավվել են նաև ավագ քննիչ Գառնիկ Գալստյանը և քննիչ Մկրտիչ Ումրշատյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ննշված քննչական խումբը ստեղծվել է օրեր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի) գլխավորությամբ, Էրեբունու քննչական բաժնի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հերթական աղմկահարույց, լուրջ հանցագործության բացահայտման փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հունիսի 19-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ Հրանտ Ա.-ն և հայտնել, որ ոմն Մհեր ներկայացած անձը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բնակարանում իրեն և ընկերոջը՝ Արա Թ.-ին, ապօրինի զրկել է ազատությունից, որից հետո առևանգել է իր Mercedes-500 մակնիշի ավտոմեքենան:

Ավտոմեքենայի սրահում եղել են ընկերոջ ՀՀ և ՌԴ անձնագրերը, կարևոր փաստաթղթեր, ինչպես նաև թանկարժեք բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քր-օր-ի 133 հոդվածի 1-ին մասի, և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 324 հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ և այն հունիսի 22-ին փոխանցվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ, անհավանական ու անհետաձգելի օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզում են, որ Մհեր անվամբ ներկայացած անհայտ անձը շահադիտական նպատակով անձանց ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ նրանց գույքը առանձնապես խոշոր չափերով հափշտակել է, իսկ Mercedes-ը ունեցել է 82 AС 002 համարանիշը:

Նա Mercedes-ի տիրոջն ու ընկերոջը հայտնել է, որ 14 հազար ԱՄՆ դոլար գումարով կարող է գնել ավտոմեքենան, և գումարը վճարելու պատրվակով Հրանտ Ա.-ին և Աշոտ Հ.-ին խաբելով, տարել է իր կողմից նախապես պլանավորած, հանցագործությունը կատարելու նպատակով այս տարվա հունիսին իր կողմից վարձակալված Էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, և այնտեղ ավտոմեքենայի գումարը ընկերոջից նշված շենքի բակում վերցնելու և հետ գալու պատրվակով դուրս է եկել բնակարանից ու բանալիով փակել մուտքի դուռը: Եվ քանի որ նա ընտրել է այնպիսի բնակարան, որի փականը ներսից առանց բանալիի հնարավոր չէ բացել, նշված մարդկանց ապօրինի զրկել է ազատությունից և շենքի բակում կայանված Mercedes-ը՝ միջի եղած ողջ գույքով հափշտակել է: Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավտոմեքենան՝ մասնատված, հաշվառման համարանիշներն էլ փոխված վիճակում հայտնաբերել են Երևան քաղաքի Ներքին Չարբախ 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայրի զննության ընթացքում Էրեբունու ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մասնատված ավտոմեքենաների, հիմնականում Mercedes մակնիշի ավտոմեքենաներ: Դրանցից առաջինը եղել են Mercedes S 550 մակնիշի 36 FL 389 համարանիշի, որը որոնվում էր Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության և քննչական բաժնի կողմից, իսկ մյուսն էլ Mercede Տ 350 մակնիշի 35 TA 980 համարանիշի ավտոմեքենա, որը որոնվում էր ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից:

Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով հունիսի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու Էրեբունու քննիչները Բագրատաշենի սահմանային անցակետում բռնել են Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Խաչատրյանին, ով նույն օրը ավագ քննիչ Գ. Գալստյանի որոշմամբ ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նա նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով դատապարտված է եղել, և 2018թ. նոյեմբերի 1-ին համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել:

, Հ. Խաչատրյանի հետ առերես ճանաչում է կատարվել տուժողների և բնակարանատիրոջ հետ, ումից վարձով նա վերցրել էր բնակարանը և բոլորն էլ ճանաչել են Հ. Խաչատրյանին: Այսօր՝ հունիսի 23-ին, ավագ քննիչ Գ. Գալստյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության որոշման թույլատվություն տա՝ Ներքին Չարախի 5-րդ փողոցի մի քանի հասցեներում խուզարկություններ կատարելու համար:

Փաստերն այնքան համոզիչ են եղել, որ դատարանը բավարարել է միջնորդությունն ու Էրեբունու ոստիկաններն ու քննիչները՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների (բաժանմունքի պետ) գլխավորությամբ, նշված հասցեներում հայտնաբերել են 2 հատ ապամոնտաժված՝ ժողոբվրդի լեզվով ասած «ռասկուլաչիտ» արված Mercedes-ներ, և 3 հատ դեռ չապամոնտաժված Mercedes-ներ:

Այս պահին Էրեբունու քննչական բաժինը կատարում է մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հետ ձեռնարկում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ Հ. Խաչատրյանի հանցակիցների ինքնությունը, վերջիններիս կողմից հանցավոր գործողությունների արդյունքում տուծած անձանց ինքնությունը, հափշտակված այլ ավտոմեքենաները և վաճառված ավտոպահեստամասերը հայտնաբերելու ուղղությամբ:

դիտվել է 2539 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am