ԵՄ-ն վտանգավոր կախվածության մեջ է ընկել Թուրքիայից
Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ԵՄ-ն որոշել է փախստականների պատասխանատվության մի մասը դնել Թուրքիայի վրա, որպեսզի չթաթախվի դրա մեջ, և Անկարան դրա հետ մեկտեղ ստացել է բավական շատ իշխանություն: «Մենք Թուրքիային պետք է տանք միայն այն առաջադրանքները, որոնց թուրքական կողմի մասնակցությունը բացարձակապես անհրաժեշտ է։ Խոսքը հենց ներգաղթյալներին ապաստան տրամադրելու մասին է։ Սակայն երբ ԵՄ-ն Անկարայի վրա դնում է ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման պարտականություն, առաջանում է ազդեցիկ կախվածություն, որը, իմ կարծիքով, շատ վտանգավոր է»,- ասել է նա։ Կուրցի խոսքով՝ շատ քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ սահմանային գոտու վերահսկողությունը տեղի չի ունենա առանց բռնության գործադրման, սակայն ԵՄ-ն չի կարող պարզապես այդ «կեղտոտ աշխատանքը» բարդել Թուրքիայի վրա՝ դրանում չթաթախվելու համար։
