«Մորս մոտ եմ ուղարկում երեխին». Մանրամասներ Հարթագյուղի սահմռկեցուցիչ դեպքից

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հունիսի 21-ին իր 7-ամյա դստերը խեղդամահ արած 30-ամյա կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանը, ով մանրամասներ ներկայացրեց նախօրեին գյուղում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից:

«Այդ կինը Հարթագյուղի բնակիչ չի եղել,մեր գյուղում չի ապրել, երեւի դրա համար էր եկել գյուղ, քանի որ ինքը մեր գյուղու չի էլ ապրել, ընդհանրապես կապ չի ունեցել գյուղի հետ: Էդ տունը իր հանգուցյալ մոր գնած տունն էր ու երեւի շուրջ 8 տարի իրենք էդ տունը չէին գալիս, երեւի մի անգամ անցած տարի է եկել էդ աղջիկը: Երեկ էլ երեւի ժամը երկուսին երկուսն անց կես եկել է էդ աղջիկը, էդ դեպքը պատահել ա, ու իրիկունը երեւի 6-անց էր հարեւանները ինձ զանգահարեցին, ես էլ գնացի, էնտեղ արդեն եկել էին երկրորդ ամուսինն ու նրա մայրը»,- պատմեց գյուղապետը:

Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ իր գնալու պահին կինն անշարժ ընկած է եղել բազմոցին, կողքին էլ հանգուցյալ մոր նկարն է եղել, ընդհանրապես ոչ մի հարցի չի պատասխանել:

«Ինքը ընդհանրապես չէր խոսում, ոչ մի հացի չէր պատասխանում, փալասի նման ընկած էր բազմոցին, մոր նկարը կողքն էր, բայց հարեւանները պատմեցին, որ սկզբից մոր նկարը գիրկն է եղել ու ընդամենը մի բան է ասել, որ մորս մոտ եմ ուղարկում երեխին: Ու երեխայի անունն էլ մոր անունն է կրել` Կարինե»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ համայնքի տներից մեկում երեխայի դի կա:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, որը ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Ա. Կարապետյանը 7-ամյա աղջնակի հետ եկել է Հարթագյուղ եւ որոշ ժամանակ անց երեխային հայտնաբերել են խեղդամահ եղած:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

դիտվել է 5150 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am