ՌԴ սենատոր. Անհրաժեշտ է արագացնել Հայաստանին վարկով զենքի մատակարարումը
Անհրաժեշտ է արագացնել Հայաստանին վարկով զենքի մատակարարումը: Այդ մասին ապրիլի 15-ին Երեւանում լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով Երեւանում համատեղ նիստի արդյունքները: «Մենք լսում ենք, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին: Կվերլուծենք այն, ինչ լսել ենք` հասկանալու, թե ինչու հավասարակշռություն եւ ուժերի հաշվեկշիռ չի առաջանում: Ինչու է զենք մատակարարվում Ադրբեջանին, իսկ Հայաստանին չի մատակարարվել: Ռազմատեխնիկական համագործակցության մասին մեր պայմանավորվածությունները ժամկետներ ունեն, որոնք պետք է կատարել», - հայտնել է Կոնդրատեւը:
