Զգուշացեք.հրեշտակը նորից սատանա է դառնում

Ոստիկանության կազմավորման 27 –ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հետաքրքրական հայտարարություն է արել: Նա ասել է, որ ստիկանությունն այլեւս հանդուրժող չի լինելու: Եթե նախկինում ոստիկանությունը հանդուրժող էր, ապա մոտ 1 ամիս է՝ վերաբերմունքը փոխվել է օրինազանցների նկատամբ։«Վստահեցնում եմ՝ այսօր արդեն և շուրջ մեկ ամիս տևական կլինի և ոստիկանությունը այլևս հանդուրժող չի», - ընդգծել է ոստիկանապետը։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, Օսիպյանը դժվար թե կարողանար ուրիշ բան ասել, բայց մի քիչ ինքնավստահ տոնով է ասել՝ մոռանալով անցյալի իր հայտարարությունը: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ
«Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն», -ապա թեթեւակի սպառնացել.«Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը»:
Հունիսի 6-ին էլ վարչապետը կառավարության նիստի ընթացքում էր հայտարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված է տրվելու բռնության քարոզ հնչեցնող ուժերին, նրանց վարչապետը բնորոշել էր որպես «սևազգեստ խմբեր»: Թվում էր, թե
աչքներիս առաջ պատմության գիրկն էր անցնում տասնամյակներ շարունակ ամենապրոֆեսիոնալ ցույց ցրողի տիտղոսակիր Վալերի Օսիպյանը եւ մեր առջեւ հառնում է թավշյա հեղափոխության օրերին սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտի մաս դարձած բոլորովին ուրիշ Օսիպյան: 1990-ականներից ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի բռնարարքների ու նրա հրահանգը կատարող ոստիկանական հրոսակախմբերի մասին հատորյակներ կարելի է գրել, բայց , ահա, ոստիկանապետ նշանակվելուն պես պարոն Օսիպյանը կարծես անցել էր ինքնամաքրման գործի, նա դարձել էր լրատվականներ աստղը եւ ամենուր արդարանում էր, որ անցյալում ինքը ստիպված է եղել նման գործունեության հարցում: Ոչ վաղ անցյալում ցուցարար կանանց անգութորեն բռնության ենթարկած Օսիպյանը ընդամենն ամիսներ առաջ ասում էր, թե մեկ երազանք ունի՝ ոստիկանության ներքին օղակներում իրականություն դարձնել նոր ոստիկանության իր իդեան եւ որ թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների եւ ոստիկանության միջեւ գցված փշալարերը ժանգոտեն պահեստներում, որ այլեւս Հայաստանում դրանց կարիքը չզգացվի: «Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար»:

Եւ ինչ պատահեց ամիսներ հետո, որ Օսիպյանը նորից վերադառնում է նախկին բիրտ, բռնի, ոչ թավշյա կերպարին: Պարզից էլ պարզ է, որքան ժամանակը գնում է, այնքան բողոքի օջախներն ավելանում են, իսկ թավիշով հնարավոր չի լինելու իշխանություն պահել:
Այսօր լրագրողները նրան հարցրեցին նաեւ, թե ինչու նա չի թույլատրում Նարեկ Մալյանին խաղաղ ցույցեր անել ու թեկուզև շրջափակել Սորոսի գրասենյակը Երևանում: Օսիպյանն էլ պատասխանում է, թե, իբր, Հայաստանում բոլորը հավասար են, Հայաստանում ոչ ոք իրավուք չունի ինչ-որ մեկի ելքն ու մուտքը փակել, իբր նրանք պաշտպանում են բոլորին:
Թե ինչու դատարանների շրջափակումը չկանխվեց, Օսիպյանը կրկին լղոզեց, թե իրենք անօրինական գործողությունների ցանկացած դեպքի արձագանքել են: Այսինքն պարզից էլ պարզ է, թե ինչու այլեւս հանդուրժող չի լինելու, քանզի ժողովուրդը նույնպես էլ չի հանդուրժում այս իշխանություններին:

Անի Սահակյան

դիտվել է 4011 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am