Անկարայի ստվերը
Հայերը հայտնում են, թե Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետեւում Թուրքիան է կանգնած: Հայ զինվորականները, որոնք տեղակայված էին Թալիշ գյուղի շրջակայքում, պնդում են, որ ադրբեջանական զորքից բացի, իրենց դեմ պայքարում էին թուրք զինվորներ եւ ԻԼԻՊ-ի նորակոչիկներ, որոնք Թուրքիայից եկել էին քրիստոնյա հայերի դեմ պայքարելու: «Մեծամասնությունը Թուրքիայից է գալիս, սակայն նրանց մեջ նաեւ վարձկաններ կան: Առանց Անկարայի օգնության եւ աջակցության, նրանք երբեք չէին կարողանա հարձակում սկսել», - հայ սպաներից մեկի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն: Երեւանի կարծիքով, Թալիշում տարեցների հանդեպ իրականացված վայրագությունն ապացուցում է, որ ԻԼԻՊ-ը ղարաբաղյան հակամարտությունում հանդես է գալիս Բաքվի կողմից: Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ամենապայթյունավտանգն է բոլոր «սառեցված հակամարտություններից», որոնք ժառանգվել են փլուզված ԽՍՀՄ-ից, գրում է թղթակից Նիկոլա Վինը: Տարածաշրջանում աշխատող եվրոպացի դիվանագետի խոսքով, այս հակամարտությունը չի կարելի նույնիսկ «սառեցված» անվանել. «Այստեղ մենք գործ ունենք հրաբխի հետ, որը պարբերաբար սկսում է ժայթքել, բայց այդ ժայթքման ժամանակը եւ ուժն անհնար է կանխատեսել»: Ադրբեջանը հայտարարում է տարածաշրջանը զենքի օգնությամբ վերանվաճելու մասին, եթե Մինսկի խումբն այդպես էլ քաղաքական լուծում չգտնի: Հայաստանը, որտեղ քրիստոնյա եկեղեցին շատ ամուր դիրքեր ունի, ռազմական գործողությունների վերսկսման մեջ Անկարայի ձեռքն է տեսնում: Եվ չնայած Թուրքիան պաշտոնապես հակամարտության կողմ չի հանդիսանում, ապրիլի 4-ին նախագահ Էրդողանը հայտնեց. «Մենք աղոթում ենք, որ մեր ադրբեջանցի եղբայրները հաղթեն այս բախումներում եւ մենք մինչեւ վերջ կաջակցենք նրանց», -մեկնաբանում է թերթը: Հրադադարի նախաձեռնությամբ հանդես եկած Մոսկվայի համար դժվար կլինի հաշտեցնել երկու հակառակորդին: Սիրիական արշավի ընթացքում թուրքական բանակը երկու ռուսաստանյան ինքնաթիռ խոցեց, այժմ Ռուսաստանն ու Թուրքիան թշնամացել են, գրում է թղթակիցը: Դա ստիպում է զգուշանալ տարածաշրջանում միջնորդների միջոցով պատերազմի վերսկսումից: «Լեռնային Ղարաբաղում շատերը կուզենային արդյոք նման սցենար: Նրանք հենց հանդիմանում են Հայաստանում ռազմական բազա ունեցող Կրեմլին, որ բավականաչափ ակտիվորեն չի աջակցում Երեւանին Բաքվի հետ դիմակայության մեջ», - նշում է թղթակից Նիկոլա Վինը: Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զենք է վաճառում, բայց խաղալով բանկիրի եւ ռազմական սադրիչի դերը, պատրաստ չէ ապակայունացնել դաշնակիցներից մեկին հանուն մյուսի, ասված է հոդվածում:
