Գեներալ Մանվելը սահմանից տուն է ուղարկել Սուրիկ Խաչատրյանին
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրերին «կամուֆլյաժ» հագած ու ռազմաճակատ շտապած Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, պարզվում է պատուհաս է դարձել Գեներալ Մանվել Գրիգորյանի համար, ով ԵԿՄ-ականների հետ մինչ օրս ծառայություն է իրականացնում սահմաններին։ Լիսկան ու իր կամավորները առաջին իսկ օրից սկսել են չենթարկվել գեներալին, նա էլ զայրացել ու Լիսկային իր շքախմբի որոշ անդամներով «էվակուացրել» է սահմանից, հետ ուղարկել տուն։ Ուշագրավ է, որ երեկ Գեներալը պարգեւատրում էր Լիսկայի թիկնապահ, տխրահռչակ Զարզանդին, հավանաբար, այսկերպ փորձել է շահել մարզպետի սիրտը։
