ՌԴ-ն չպետք է հայկական շահի հաշվին սպասարկի ադրբեջանական շահը.Քոքոբելյան
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` խորհրդարանում ընթացող ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընդմիջման ժամանակ հայտարարեց,որ չի կարելի հայկական շահի հաշվին սպասարկել ադրբեջանական շահը: «Որքան էլ դա բիզնես է, բայց ռուսական կողմը պետք է անհապաղ դադարեցնի սպառազինության մատակարարումը Ադրբեջանին: Շատ է խոսվում այն մասին, որ եթե Ռուսաստանը չվաճառի, այդ զենքը կվաճառեն այլ երկրներ, բայց դա սին կարծիք է և հիշեցնեմ, որ դեռևս 1992 թվականին հայտարարեցին, որ թե Ադրբեջանին և թե Հայաստանին զենք չեն մատակարարի, իսկ այդ վտանգավորության զենքեր աշխարհում 4-5 երկիր է արտադրում և եթե Ռուսաստանը չվաճառի, այդ զենքի ձեռքբերումը Ադրբեջանի համար շատ խնդրահարույց հարց է:Այդ հարցերը հայկական կողմն այսօր բարձրացրել է համատեղ նիստում, իսկ ռուսական կողմն էլ պետք է շահագրգիռ լինի և զերծ մնա ինչ-որ գնահատականներ հնչեցնելուց, որպեսզի չվնասեն հայ-ռուսական հարաբերությունները »,- ասաց պատգամավորը:
