Ինքնակոչը․որն է լինելու իշխանության հաջորդ քայլը

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:

ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց հետո Վահե Գրիգորյանը պարզաբանումներ չի ներկայացրել՝ ինչպես ու ինչ ճանապարհով։ Փոխարենը սահմանադրագետներն ու իրավունքի մասնագետները խիստ քննադատության ենթարկեցին նրա հայտարարությունները։ Բոլորը մի հստակ արձանագրում արեցին, որ Վահե Գրիգորյանը ոչ թե իրավական, այլ քաղաքական հայտարարություններ է արել։ Իսկ դա անսպասելի չէր, քանի որ Գրիգորյանը Լևոն Տեր–Պետրոսյանի համար տարիներ շարունակ քաղաքական փաստաբանություն է արել ու ու զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե իրավաբանությամբ կամ փաստաբանությամբ։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը լրատվամիջոցների հետ զրույցում Գրիգորյանի հայտարարությունները որակեց «իրավական անգրագիտություն», նախկին եւ ներկա Սահմանադրություններից որոշ տերմինների բառախաղ։ Վահե Գրիգորյանի հայտարարությունների ողջ «փաստարկն» այն է, որ խորհրդարանի կողմից Վահե Գրիգորյանը ՍԴ ընտրված երկրորդ դատավորն է, առաջինը Արման Դիլանյանն է, ՍԴ մյուս դատավորները «ՍԴ անդամներ» են, նրանք ընտրվել են, երբ դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ չէին մտել, եւ օգտագործվում էր ոչ թե «դատավոր», այլ «անդամ» բառը։ «Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր և ոչ թե նախագահ։ Սահմանադրական դատարանն ունի գործող նախագահ և գործող ութ դատավոր։Ցանկացած այլ մեկնաբանություն ոչ այլ ինչ է, քան իշխանության ուզուրպացիա» կարծում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Մեկ ուրիշ գրառմամբ էլ հումորով հեգնել Գրիգորյանի հայտարարությունները․
«Եկեք անվավեր ճանաչենք Մեծ Հայքի և Հռոմեական Կայսրության միջև մ.թ.ա. 66թ. կնքված հաշտության պայմանագիրը՝ այն հիմքով, որ դրա դրույթները ձևակերպված չեն եղել հայերեն, իսկ համաձայն Սահմանադրության՝ պարտադիր պետք է ձևակերպվեին մեսրոպատառ հայերենով (էն, որ մեսրոպատառ հայերենով չեն ձևակերպվել, ես երաշխավորված կապացուցեմ)։
Անմիջապես անվավեր ճանաչելուց հետո այդ պայմանագրով Հռոմին փոխանցված Պաղեստինն ու Փյունիկիան հռչակում ենք Հայաստանի անբաժան մաս և ազգովի գնում ենք Միջերկրական ծովը վայելելու։ Ամառ է, ի վերջո։ Շոգ է»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ գրել է․«Լսելով Սահմանադրական Դատարանի նորընտիր անդամ, հազար ներողություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն ու նրա, ևս մեկ անգամ ներողություն, Նիկոլ Փաշինյանի նվիրյալների «մեկնաբանությունները» դատավոր, անդամ, նախագահ բառախաղերի մասին, մտածում ես արդյոք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններում» նկարագրված աշխարհներից մեկու՞մ, Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհու՞մ», թե՞ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ես գտնվում։
Եթե ճիշտ եմ հասկանում, այլևս իրավունք չունենք ասելու ԱԺ անդամ, այլ միայն ԱԺ պատգամավոր,ոչ թե «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ թե , օրինակ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ, այլ միայն ԱԺ հանձնաժողովի պատգամավոր, ոչ թե կառավարության անդամ, այլ միայն կառավարության նախարար, ոչ թե Ակադեմիայի անդամ, այլ միայն Ակադեմիայի ակադեմիկոս և այլն։
Անկեղծ, չեմ ուզում մտնել անլուրջ բանավեճերի մեջ, բայց եթե իրոք այդպես է մտածում և համոզված մեկնաբանում Վահե Գրիգորյանը, արդյոք ազնիվ չէ՞ր լինի նրա կողմից, նախապես հայտարարեր այդ մասին և դեռևս Արմեն Դիլանյանի 2018թ․ սեպտեմբերի 13-ին ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, մեկնաբաներ Արմեն Դիլանյանի ՍԴ նոր, միակ դատավոր և միաժամանակ նրա իսկ միակ ՍԴ դատավորի վերադաս ՍԴ նախագահ, կամ ՍԴ դատավոր-նախագահ դառնալու մասին։Թե՞, «քաղաքականություն է, սըր»։ Մի խոսքով՝ երեկվանից Գրիգորյանի հայտարարությունները կոշտ քննադատության կամ հեգնանքի են արժանանում։ Իշխանությունը ցանկացած գնով ուզուրպացնում է իշխանությունը ու այդ ճանապարհին մոռանում մեծ քաղաքականության, գործընկերների հետ հարաբերվելու եւ այլնի մասին։

Հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին այս անգամ ուր են կանչելու, ինչպես հայտնի է նա երեկ հանդիպել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, իսկ անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո մեծ աժիոտաժ բարձրացավ եւ դեսպանին կանչեցին ԱԳՆ։

Իշխանությունները կարծես չեն գիտակցում՝ որտեղ են իրենք հայտնվել ու ինչ պետք է անեն։

Անի Սահակյան

դիտվել է 1983 անգամ
Լրահոս
Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am