Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձեւաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանությանը»:


Նրա հայտարարությունն անակնկալ է եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնք դահլիճում նստած լսել են նրա խոսքերը, եւ շատերը նրա հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց սկսել են սոցիալական ցանցերում գրել այդ մասին եւ Վահե Գրիգորյանին ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի նախահայր։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այժմ միակ մարմինն է, որը դեռ գտնվում է անցումային փուլում։ Եվ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր եւ անդամ եզրույթները։ Ըստ այդմ, պետք է անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո բոլորը լինեն ՍԴ դատավորներ, իսկ այս պահի դրությամբ միայն երկուսն են։

Եվ Վահե Գրիգորյանն, ըստ էության, հայտարարեց այդ ճգնաժամը լուծելու պատրաստակամության մասին։ Այժմ կրկին իրավաբանները երկու մասի են բաժանվել. մեկ մասն ասում է, որ ՍԴ անդամի եւ դատավորի լիազորությունները չեն տարբերվում, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել»։

դիտվել է 483 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am