«Դե վատ է էլի». Հովիկ Աբրահամյան
2016թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարվեց,որն առնչվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի՝ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրին: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և հայտարարեց.«Խնդիրը ծագել է նրանից, որ Ախուրյանի թվով 3 կիսաավարտ շենքի ավարտման համար հատկացված 798 մլն դրամ գումարից առաջարկվում է առանձնացնել 10 մլն դրամի չափով գումար, որը պետք է ուղղվի նախահաշիվների կազմման, արտաքին ինժեներական ցանցերի նախագծերի կազմման խնդիրները լուծելուն: Եթե ոչ, պրոցեսը հնարավոր չէ սկսել»: Վարչապետ Հովիկ Աբրահանյանը դիմելով քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրեց՝ եթե սա անհրաժեշտ էր, ինչո՞ւ է ուշանում. «Ես ամեն նիստի խոսում եմ երևի թե, որ պիտի արագ սկսենք այդ նախագծերը»ով պատասխանեց, որ պատվիրատուն Շիրակի մարզպետարանն է. «Ուշացրել է: Ես իմ զեկուցվող հարցերի մեջ նշել եմ, Ձեզ կասեմ»: Դավիթ Լոքյանն էլ ասաց, թե բնական է՝ ընդհանուր աշխատանքների կատարման վրա ժամանակային առումով բացասական ազեցություն լինելու է: «Դե վատ է էլի»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: Դավիթ Լոքյանն ասաց, որ չի կարծում՝ Շիրակի մարզպետարանն է մեղավորը, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Շիրակի մարզպետին չենք մեղադրում»: Այսօրվա մարզպետի մասին չէ, փաստաթուղթը նախկինում է ներկայացված եղել,հնչեց նախարարի պատասխանը և վարչապետը հորդորեց հետևել, որպեսզի ամեն ինչ հնարավորինս արագ արվի:
