Թուրքիայի մեջլիսում Կարո Փայլանը կոչ է արել դադարեցնել կոդավորել հայերին
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի խորհրդարանում կոչ է արել դադարեցնել անձնագրերում կիրառել ազգային ու կրոնական պատկանելության մասին կոդերով նշումները։ Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը խորհրդարանում պատմել է, թե մանկուց մշտապես ենթարկվել է կրոնական խտրականության պետական մարմինների հետ շփումներում։ «Փոքր տարիքից սկսած, երբ որեւէ պետական կառույց էի գնում ու այնտեղ իմ նույնականացման քարտում տեսնում էին, որ քրիստոնյա եմ, սկսում էին խտրականություն ցուցաբերել»,-ասել է Կարո Փայլանը՝ կոչ անելով իշխանություններին՝ դադարեցնել ազգային ու կրոնական պատկանելության նշումները անձնագրերում ու նույնականացման քարտերում։
