2019 թվականի հունիսի 19-ին Hetq.am լրատվական ինտերնետային կայքում հրապարակվել է վերլուծական (հետաքննական) հոդված «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ եւ լքված պոչամբարներ» վերատառությամբ: Վերոնշյալ հոդվածը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի եւ իր ընտանիքի անդամների պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հրապարակայնորեն ներկայացված փաստերը (statement օf fact) ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Իրականության հետ աղերս չունի մասնավորապես հետեւյալ տեղեկությունը՝ «…Ընկերության միակ բաժնետերը Արամ Օսիկյանն է: Նա Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմն ու գործընկերն է: Տնօրեն է եղել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնադրած «Արգամիկ» ՍՊԸ-ում»: Տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանների խումբը՝ առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, դիմել է Hetq.am լրատվական կայք հերքման պահանջով:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը