Փաշինյանի ոչ նախանձելի վիճակը.ճնշում երկու ճակատով

Մինչ այս օրերին իշխանությունները աղմուկ-աղաղակով պատրանք են ստեղծում, թե Ռուսաստանը խառնվում է Հայաստանի ներքին գործերին եւ այդ մասին վկայում է Հայաստանում ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի օրերս կայացած հանդիպումը, իշխանությունների սիրելի Արեւմուտքի մասին նույն գույժն է լսվում՝ Չեխիան համաձայնություն չի տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու Գոնսալես մականունով հայտնի Նարեկ Սարգսյանի արտահանձնումը Հայաստանի իրավապահ մարմիններին: Այս տեղեկությունն դատարանում հայտնել նրա եղբայրը. «Իմ իմանալով համաձայնություն չի տվել»,- ասել է նա։Դժվար թե Հայկ Սարգսյանը հրապարակայնացներ միայն իր տեղեկությունները, առանց ճշտված փաստերի ու ինֆորմացիայի ՝ հաշվի առնելով, որ անզգույշ մի հայտարարություն կարող է գազազեցնել իշխանություններին՝ դրանից բխող հետեւանքներ հաջորդեն, մանավանդ, որ իշխանություններն ակամայից կաշկանդված են Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ լիարժեք գործողություններ ծավալելու բերկրանքից եւ ձեռնարկվող քայլերը կներկայացնեն հակահարված:

Ինչեւէ, փաստն այն է, որ ոչ միայն Ռուսաստանն է փաստորեն իշխանությունների տրամաբանությամբ խառնվում Հայաստանի ներքին գործրին, այնպես էլ Արեւմուտքը: Հիեցնենք, որ որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անդրադառնալով դեսպան Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ, պարզաբանել էր՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: Սակայն իշխանությունն ի դեմս Արարատ Միրզոյանի որոշեց , որ ներկայացված փաստարկը համոզիչ չէ եւ հանդիպման նպատակը թերեւս այն է, որ ռուսական շրջանակներն իրենց կապերով փորձեն աջակցել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրած Ռոբերտ Քոչարյանին: Եթե պարզ ասենք՝ իշխանությունը կասկած ունի, որ ինչպես Միքայել Հարությունյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, Ռուսաստանը ապաստան կտա նաեւ Ռոբերտ Քոչարյանին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց, թե չի ողջունում հանդիպումը, իսկ հետո պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն դեսպանին կանչել է, հանդիում է եղել Զոհրաբ Մմնացականյանի հետ ու զրույցն ընթացել է Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:
Իշխանությունը ըստ էության հատկապես վերջին օրերին անում է բոլոր հնարավորը՝ ցույց տալու, որ Ռուսաստանն իրականում քիթը խոթում է մեր ներքին գործերին, այնինչ Հայաստանում իրականում քաղաքական դատավարություններ չեն ընթանում: Սակայն դեսպանի թեման դեռ չի խամրել, երբ հայտնի է դառնում, որ Չեխիան նույնպես համաձայնություն չի տվել Գոնսալեսին արտահանձնելու համար: Սա նշանակում է, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հերքեն քաղաքական դատավարությունների, հետապնդումների փաստը, քաղաքակիրթ աշխարը ամեն բան տեսնում է ու հետեւություններ են արվում:

 Անի Սահակյան

դիտվել է 2188 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am