Ականները պայթեցին.ովքեր են ընդդիմության դիմակի տակ թաքնված իմքայլականները

Երբ խորհրդարանական ընտրություններից հետո շատերն արձանագրում էին, որ հեղափոխական Հայաստանի խորհրդարանում չկա ընդդիմություն, Լուսավոր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ձեւական ներկայություն են ապահովում, քանզի նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող անկախ գործունեություն ծավալել, Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախկինում ունեցած հարաբերությունների, Գագիկ Ծառուկյանը իր կարգավիճակի պատճառով, ուժգին դիմադրության էին հանդիպում հասցեատեր ուժերից: ԱԺ-ում առաջին փորձությունը, սակայն, ցույց տվեց, որ այդ արձանագրումները իրական են, մի բան էլ ավելի: Եեթե նախկինում ընդդիմադիրները քողարկված էին Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմության կարգավիճակը պահում եւ ամեն ինչ անում ընդդիմություն երեւալու համար, ապա նոր Հայաստանում ընդդիմադիր պատգամավորներն այնպիսի ելույթներ են ունենում, որ իշխանականները երկու ձեռքով ծափահարում են այդ պատգամավորին: Հասկանալի է, որ փորձությունը ՍԴ դատավորի ընտրությունն էր, իսկ պատգամավորը Մարուքյանի թիմակից Արման Բաբաջանյանը:
Մինչ նրա ելույթին անդրադառնալը ընտրության արդյունքները փաստեցին, որ խորհրդարանում ավելի քան մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավոր ցանկացած պահի կարող է պարել այն նվագի տակ, որը իշխանությունն է զարկելու: 88 հոգանոց իշխող խմբակցության պարագայում Վահե Գրիգորյանը ստացավ 99 կողմ ձայն: ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից հաշված պատգամավորներ փորձեցին փրկել կուսակցության դեմքը քիչ, թե շատ ընդդիմադիր ելույթներ ունենալ, բայց քվեարկությունը ցույց տվեց, որ դա փարիսեցիություն է: Ստացվում է, որ ընդդիմադի ուժեր որպես այդպիսին խորհրդարանում գոյություն չունեն, կա մի խմբակ, որը կոչվում է ընդդիմություն, բայց այստեղ մարդիկ գաղափարական սկզբունքային տարբերություններ ունեն եւ տարբեր իրավիճակներում կարող են տարբեր դիրքորոշումներ ունենալ:
Դիցուք Արման Բաբաջանյանը Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց, որ այսօրվա քվեարկությունից է կախված լինելու ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների ընթացքն ու ճակատագիրը. «Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ դատական համակարգում ստեղծված այս իրավիճակը իշխող ուժի մեկամյա անգործության եւ արխայնության հետեւանք է»: Բաբաջանյանի խոսքերով. «Այսօր այս Ազգային ժողովի, մեր բոլորի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչվող որջը վերադարձնել ժողովրդին եւ ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը որոշումները կայացնի հանուն Հայաստանի հանրապետության»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր խմբակցության անունից ելույթում ասաց, որ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման վրա աչք փակել հնարավոր չէ, քանի որ այն հակասահմանադրական է։ Սիմոնյանի խոսքերով՝ եթե ցանկանում են իրենց ընդգծված ցանկալի թեկնածուին ընտրեն ինչ-որ պաշտոնում, պետք է խիստ հաշվարկով մոտենան՝ հասկանալու որ դատական համակարգն այլ համակարգ է, Սահմանադրական դատարանին առաջադրվող պահանջներն՝ այլ, ընտրության ճանապարհն՝ այլ. «Եթե տեսնում էիք, որ Սահմանադրականության հետ կապված խնդիր կա, դուք քաղաքական մեծամասնություն եք, կարող էիք օրենքում փոփոխություն կատարել»: Սիմոնյանն ասաց՝ եթե գտնում էին սահմանադրականության խնդիր կա, ապա տանեին ՍԴ. «Բայց անտեսել այս պահանջը եւ առանց դրա գնալ քաղաքական որոշման, մեր կարծիքով լավագույն ճանապարհը չէ դեպի իրավական պետության»: Տարոն Սիմոնյանն ասաց, որ կարելի էր սպասել մեկ տարի եւ կա համապատասխան հնարավորություն հաջորդ տարի ներկայացնել թեկնածու՝ առանց օրենքի խախտման. «Բոլոր տարբերակներից ընտրվել է վատագույնը, եւ ինչքան էլ պարոն Գրիգորյանի մասնագիտական ունակությունները, նրա անձը եւ նրա անցած ճանապարհը գնահատենք, ես եւ իմ գործընկերների շատերը չեմ կարող անտեսել օրենքի պահանջը: Ես էլ. Եմ ընտրում վաղը, իմ գործընկերներն էլ են ընտրում վաղը»: Կամ նույնպիսի ջախջախիչ ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, իսկ նրանից հետո Արման Աբովյանը փորձեց սուր անկյունները հարթել, ասել, թե ամենափայլուն նախագիծն էլ իրենք քննադատելու են, քանզի եթե չլինեն կարծիքներ, քաղաքականությունը կդադարի գոյություն ունենալ: Իրականում արդեն դադարել է, մի երկրում, երբ խորհրդարան կառավարման մոդելն է գործում, բայց խորհրդարանը զուրկ է որակյալ ընդդիմությունի, այնտեղ քաղաքականության մասին խոսելը քաղաքական անմղսունակություն է:

Անի Սահակյան

դիտվել է 9067 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am