Գազի գինը սպառողների համար կնվազի.որքա՞ն
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո որքանո՞վ է նվազելու գազի գինը սպառողների համար,հայտարարեց.«Մոտակա ժամանակներս պարզ կդառնա:Համապատասխան հաշվարկներն ընթացքի մեջ են և առաջիկայում պարզ կդառնա»:«Կարևոր հարց է, դրա համար էլ ինչքան հնարավոր է, շուտ ենք անում»,- հավելեց նախարարը: Հարցին, թե մոտավոր հաշվարկներն ի՞նչ են ցույց տալիս, Լևոն Յոլյանն ասաց, թե ինքը կանխատեսումներով չի զբաղվում: Նախորդ շաբաթ Հայաստան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ի թիվս այլ հարցրերի, քննարկվել էր նաև սահմանին գազի գնի հարցը, որից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ սահմանին վաճառվող գազի գինը կնվազի 10 դոլարով, իսկ թե որքանով կնվազի սպառողների համար, մեկ շաբաթ է՝ պատասխանատուները չեն կարողանում հաշվարկել: Ա.Ավագյան
