Խորհրդարանում Իմ Քայլից բացի այլ իշխանություն կա

Խորհրդարանն ընտրեց Վահե Գրիգորյանին ՍԴ դատավորի թափուր պաշտոնում, քծնանքի ու դեմագոգիկ ելույթներից հետո 99 կողմ եւ 23 դեմ ձայներով փակ քվեարկությամբ Գրիգորյանը դարձավ ՍԴ դատավոր։ Իսկ այն, ինչ կատարվում էր մինչ ընտրությունը, ուղղակի նողկանքի էր արժանի։ Իմ Քայլը խմբակցության պատգամավորները, որոնք դատափետում էին նախկին թեկնածուներին, քիչ էր մնում խոնարհվեին Վահե Գրիգորյանի առջեւ, դիֆերամբներ էին ձոնել թեկնածուի հասցեին, լալագին ելույթներ էին ունենում։ Ամենադիտարժանը Գայանե Աբրահամյաննին էր, ով հուզվեց, անգամ արտասվեց ամբիոնի մոտ։ Պատմեց, որ Վահե Գրիգորյանին ճանաչել է Հյուսիսային պողոտայի կառուցմանը նախորդած զանգվածային ունեզրկման, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների օրերին՝ պայքարող քաղաքացիների կողքին կանգնած: «Արդյո՞ք ՍԴ դատավոր լինելու համար միակ սկզբունքը լավագույն իրավաբան կամ սահմանադրագետ լինելն է: Ինձ համար՝ ոչ: Կարևորագույն պայման է նաև այդ իրավունքի սահմանադրական սուբյեկտի և քաղաքացու պաշտպան լինելը և իրավունքի գերակայության դիրքերից հանդես գալը: Իսկ ո՞վ էր Բուզանդի բնակիչների և Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների և տուժողների կողքին կանգնած, երբ նրանց գործերը կոծկվում էին, ունեզրկվում էին: Նախկին թեկնածուները, գուցե, լավագույն դասախոսներն էին, գիտակներն էին, բայց նրանց կողքին կանգնած էր Վահե Գրիգորյանը, որովհետև իրավական պետությունը Վահեի համար միայն թղթի վրա գրած լոզունգները չեն, այլ այդ իրավունքի կրողի և քաղաքացու շահերի անմնացորդ պաշտպանությունն իրականացնելը»,-նշեց Աբրահամյանը: Պատգամավորը Վահե Գրիգորյանի մասին խոսելիս հուզվեց և էմոցիոնալ մի պատմություն պատմեց. «Ես այդ օրն առաջին անգամ իմացա Վահե Գրիգորյան փաստաբանի մասին: Հյուսիսային պողոտայի ունեզրկման և այդ ամբողջ պայքարի մասին հոդվածս գրելու օրերն էր և գնացի Տերյան-Թումանյան խաչմերուկում գտնվող մի տուն, որտեղից վտարում էին բնակիչներին, այդ թվում մի կնոջ, ով քաղցկեղով էր հիվանդ և գամված էր անկողնում: ԴԱՀԿ-ի աշխատակիցներն այդ կնոջն անկողնով հանեցին դուրս: Երբ ես այդ կնոջը հարցրեցի, թե ինչ է կատարվում, նա ասաց՝ «Ես մեկ է մեռնելու եմ, բայց գիտեմ, որ Վահեն ընտանիքիս կողքին է լինելու»: Մի քանի օր հետո այդ կինը մահացավ: Վահեն այդ օրերին իրավունքի պաշտպանության միակ հույսն էր: Եվ դ չէր արվում քաղաքական հայացքների համար»:
Իշխանությանը չզիջեց նաեւ խորհրդարանական ընդդիմություն բացառությամբ մեկ-երկու պատգամավորի։«Սահմանադրական դատարանի դատավորի քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքը ու ճակատագիրը»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
«Այս Ազգային ժողովի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բուն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչված կամ կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդի իշխանությունից և հռչակի հանուն Հայաստանի Հանրապետության», - նշեց Բաբաջանյանը:
«Լինենք անկեղծ և իրերը կոչենք իրենց անուններով՝ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նվաստացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել դատարանների վրա ու ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը դա շարունակում է ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցադրելով ցինիզմի հասնող ինքնավստահություն, բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա: Այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որը կոչված է հակազդել դատական համակարգում ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը: Այս քննարկումն ու քվեարկությունը քաղաքական ակտ է, հետևաբար մեր դրդապատճառները ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն», - ասաց պատգամավորը՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին։
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին հարցեր քիչ եղան, և «Իմ քայլի» պատգամավորները հարցախեղդ չարեցին այս թեկնածուին, ինչպես վարվել էին նախորդ թեկնածուների պարագայում: «Կույս մնալու եւ հաճույք» ստանալու ֆորմատով հանդես եկավ նաեւ ԲՀԿ-ն, մեր երկու քննադատական ելույթ, բայց արդյունքներից պարզվեց, որ առնվազն 10 հոգի ընդդիմության պատգամավորներն են կողմ քվեարկել։
լհկ-ԻՑ Տարոն Սիմոնյանը հիշեցրեց, որ օրենքն արգելու է իր առաջադրումը, իսկ Գեւորգ Պետրոսյանն էլ անդրադառնալով Գրիգորյանի՝ «ՍԴ-ն քաղաքական մարմին է» դիրքորոշմանն, ասաց, որ Վահե Գրիգորյանը մի քանի անգամ հասցրել է հանդես գալ այն պնդումով, որ ՍԴ դատավորի ընտրությունը քաղաքական է. «Ինձ թվում է՝ շատ լավ հասկանում եք, թե ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում ձեր պնդումը։ Դուք արդարադատությունն ուզում եք փոխել, անցումային դարձել, այսինքն՝ ձեր նպատակը անկախ դատական համակարգ ապահովելն է: Հիմա այս ցանկությամբ ո՞նց եք պատկերացնում, որ ՍԴ-ն քաղաքական կոմպոնենտով ձեւավորվի»: Ըստ Պետրոսյանի, Գրիգորյանը մի ձեռքով ասում է՝ անկախ դատարան ենք ուզում, եղածները իշխանության կրունկի տակ են, մյուս ձեռքով՝ քաղաքական ազդեցությունը պահպանենք. «Պարզ չի՞, եթե ՍԴ անդամը՝ լինեք դուք կամ որեւէ մեկը՝ անձերից վերանանք, եթե նա ընտրվել է քաղաքական շարժառիթներից, քաղաքական խողովակներով, նա չի կարող չծառայել քաղաքական ուժին»:
Պետրոսյանը շարունակեց ելույթը անդրադառնալով Գրիգորյանի հայտարարություններին․«Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի պարոն Գրիգորյան, ի՞նչ է նշանակում գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես չեմ ուզում հիմա Ձեզ հարցնել՝ բռնաբարողն ո՞վ է եղել, բռնաբարվողը՝ ով: Եթե դա այդպես է, բա ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարության ծնունդ հանդիսացող երեխայի ուսերին և ուզում եք այդպես հանգրվանել Սահմանադրական դատարանում», - դիմելով դահլիճում նստած Գրիգորյանին, հարցադրում արեց Պետրոսյանը:Պատգամավորը հիշեց նաև Վահե Գրիգորյանի մի հայտարարություն, որ ՀՀ նախագահը լեգիտիմ չէ ու դարձյալ հարց հնչեցրեց. «Բա որ նախագահը լեգիտիմ չէ, դուք ինչո՞ւ եք այստեղ, մենք ի՞նչ ենք անում այստեղ, պարա՞պ ենք մնացել: Եթե դուք մի սուբյեկտի համարում եք ոչ լեգիտիմ, ապա իմ կարծիքով, բարոյական չէ այդ սուբյեկտի կողմից առաջադրվել ու ամեն գնով սահմանադրական դատարանի հաստիքացուցակը ծանրաբեռնել»: Մի խոսքով՝ այսպիսի տրագիկոմեդիկ պայմաններում իշխանությունը ոտատակ տալով օրենքը ՍԴ գործուղեց յուրայինի՝ հատուկ առաքելությամբ։

Անի Սահակյան

դիտվել է 1673 անգամ
Լրահոս
«Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video) Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը փրկում Հաջիևին» (video) ՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա Յոլյանը՝ փաստերով (video) «Արա՛, քեզ եմ ասում՝ Դաշնակցությունը ձեր նման թափոններով հավաքված կուսակցություն չի» (video) «Այ մարդասպшննե՛ր, այ սրիկանե՛ր, դե մի ապացույց բերեք․․․ վաղը գիտե՞ք՝ ինչ է լինելու»․ արցախցի (video) Մի անգամ էլ ինձ ընդհատեցիք, ձեզ դահլիճից դուրս կհանեմ․ Ռուբինյան-Սևակ Խաչատրյան բղավոցներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am