Զոհված զինծառայողների ընտանիքների զբաղվածության խնդիրը կլուծվի
Կառավարությունն այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների զբաղվածության խնդրով: «Հանձնարարում եմ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կասեք, հնարավորինս սեղմ ժամկետում»,- հանձնարարեց վարչապետը:
