Ընտրությունն ավարտվեց. որքան կողմ և դեմ ձայներ գրանցվեցին
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ՍԴ դատավորի ընտրության համար անցկացված փակ քվեարկության արդյունքները։
Ըստ այդմ՝ կողմ 99, դեմ 22 ձայների հարաբերակցությամբ ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվեց Վահե Գրիգորյանը։
