«Պարո՛ն վարչապետ, հանկարծ չասեք՝ միջոցներ չունեք»
Ապրիլյան հերոսամարտի այս օրերին, որը շարունակվելու է հայտնի չէ՝ որքան, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պահող զինվորներն ու կամավոր աշխարհազորայինները հիմնականում տղամարդիկ են, ովքեր իրենց ընտանիքներին կերակրելու խնդիր ունեն: Նրանցից ոմանք թողել են իրենց աշխատատեղերը պետական հիմնարկներում, որոշները՝ մասնավոր գործատուների մոտ, որոշները իրենց հողն ու այգին և կամավոր պաշտպանում են բոլորիս: Նրանցից ոմանք ընկան հերոսի մահով ու նրանց ընտանիքները գոյատևելու շատ լուրջ խնդիրներ ունեն: Պետությունը պարտավորություն ունի նրանց բոլորի նկատմամբ: Ձեր կառավարությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել
- Զոհվածների ընտանիքներին արժանապատիվ ապրելու պետական միջոցներ հատկացնելու ուղղությամբ, չեմ ասում անարժանապատիվ <նպաստ>, այլ կրկնում եմ՝ արժանապատիվ ապրելու հնարավորություն:
- Պետական հիմնարկներում աշխատողների աշխատավարձերը պահպանելու.
- Մասնավոր գործատուներին հրահանգելու, որպեսզի նրանք նույնպես պահպանեն կամավորների աշխատավարձերը:
