Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում։ Ժամը 00։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարկան կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ իր եղբայրն ավտոմեքենայով Կոտայքի մարզից հասել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի վարչական տարածք և, այդ ընթացքում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետապնդում է եղբորը՝ ընթացքում զենք պահելով եղբոր ուղղությամբ։ Ըստ ահազանգողի՝ զինված տղամարդը ցանկանում է հարձակվել եղբոր Hyundai մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանության 2 -րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ ոստիկանության ահազանգը ստանալուն պես դարանակալում են կատարում Երևան-Սևան ավտոճանապարհին և Գեղարքունիքի մարզի Սևանի վարչական տարածքում կարողանում են օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հայտնաբերել թե հետապնդվող, թե հետապնդող ավտոմեքենաները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով ճանապարհային ոստիկանները Սևանի ոստիկանություն են բերման ենթարկում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ ՌԴ քաղաքացի, 33-ամյա Դավիթ Թևոսյանին, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ՝ 25-ամյա Արամ Իսրայելյանին և 31-ամյա Արման Յազուլյանին, ովքեր եղել են BMW մակնիշի 36 AC 852 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն Սևանի ոստիկանությունում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Սևանի ոստիկանության պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ BMW մակնիշի ավտոմեքենան զննություն կատարելու ժամանակ վարորդ ներկայացող Ա. Յազուլյանը ոստիկաններին է ներկայացրել «Կոմպակտ» մոդելի 9 մմ տրամաչափի ատրճանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետապնդվող ավտոմեքենան եղել է Hyundai մակնիշի 14 NN 004 համարանիշի ավտոմեքենան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Իսրայելյանը, Դ. Թևոսյանը և Ա. Յազուլյանը բաց են թողնվել, իսկ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն՝ հետագա ընթացքը տարածքային ենթակայության կարգով լուծելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 1584 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am