Ադրբեջանական զիուժի վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը, ապրիլի 14-ին Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիչարդ Տերլեցկու հետ, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրերին՝ Սեյմի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:   Պարոն Տերլեցկին բարձր է գնահատել լեհ-հայկական բարեկամությունը և հույս հայտնել, որ այն շարունակական զարգացում կունենա: Սեյմի փոխնախագահը նաև տեղեկացրել է, որ արդեն սկսվել են Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման աշխատանքները, և արդյունքը շուտով տեսանելի կլինի: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջը ջերմ ընդունելության համար: Խոսելով քրիստոնեական արժեհամակարգի մասին՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը դրա ջատագովն է, և այդ արժեքների պահպանումն ու ամրապնդումն այլընտրանք չունի: Այս համատեքստում ՀՀ խորհրդարանի փոխնախագահը լեհ գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ից սանձազերծված և չորս օր շարունակված ռազմական ագրեսիայի մանրամասները: Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես տեղի են ունեցել դիակների անդամահատումներ, գլխատումներ, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններ իրենց տներում: Դպրոցների ուղղությամբ արձակված կրակահերթերը նաև երեխայի կյանք են խլել: ՀՀ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Սեյմի փոխնախագահին նաև պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված հազարավոր խաչքարերի մասին: Խոսելով հայ և լեհ ժողովուրդների բարեկամության մասին՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է, որ այդ բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն  և լավ հիմք են ստեղծում երկու երկրների միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ Հայաստանի խորհրդարանը մեծապես կարևորում է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև բազմակողմ: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը հատկապես ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջև կառուցողական փոխգործակցության զարգացումը: Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Սեյմի փոխնախագահին է փոխանցել ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ապացուցող բազմաթիվ նյութեր:    

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am