«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Հաղորդման համար հիմք է հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցը, որում նա խոսում է «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին։Ջհանգիրյանն իր հարցազրույցում առնվազն երեք հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու հիմք է։
Ջհանգիրյանն իր հարցազրույցում հանգամանքներ է վկայակոչում, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Հարցազրույցի վերջում, ի պատասխան Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ հարցի, Ջհանգիրյանն ասաց, որ Սահմնարադրական դատարանը հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Նրա ասածից հետևում է, որ երբ ՍԴ–ն դիմումի քննությունը մեկ ամսով հետաձգեց, շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղեն», այսինքն՝ Վերաքննիչ ատյանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա այդպես է, նշանակում է նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք»,–լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը :
Փաստաբանը, վկայակոչելով Ջհանգիրյանի ասածները, նկատեց, որ այն միտքը, թե ՍԴ–ն դիմումը չի քննելու, նշանակում է, որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է լինելու։
«Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»,–ասաց նա։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը